Նորություններ

-
Հայտարարություն ՀՖՖ-ին անդամակցելու մասին
10.06.201918:13
Հայտարարություն ՀՖՖ-ին անդամակցելու մասին

Հունիսի 26-ին կայանալու է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հերթական ժողովը, որի օրակարգային հարցերից մեկը նոր անդամների ընդունումն է:

Համաձայն ՀՖՖ կանոնադրության 12-րդ հոդվածի՝ «ՀՖՖ անդամ կարող են դառնալ Հայաստանի Հանրապետությունում գրանցված, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ֆուտբոլային ակումբները եւ ֆուտբոլ խաղի զարգացմանը նպաստող, ֆուտբոլին առնչվող ցանկացած այլ կազմակերպություն, որը զբաղվում է ֆուտբոլի տարբեր ճյուղերի (դպրոցական, կանանց, ֆուտզալ, լողափնյա ֆուտբոլ եւ այլն) զարգացմամբ կամ ֆուտբոլին առնչվող տարբեր գործառույթներով (աջակցություն, մարզչական, մրցավարական, սպորտային բժշկություն, ֆուտբոլիստների շահերի պաշտպանության, խաղերի կազմակերպման, ֆուտբոլային միջնորդների պատրաստման եւ նրանց շահերի պաշտպանությամբ եւ այլն):

Վերոգրյալը հաշվի առնելով` կոչ ենք անում ֆուտբոլային բոլոր շահագրգիռ կազմակերպություններին (որոնք բավարարում են ՀՖՖ կանոնադրության 12–րդ հոդվածի պահանջներին) հայտ ներկայացնել ՀՖՖ-ին անդամակցելու համար: ՀՖՖ-ին անդամագրվելու ցանկություն ունեցող իրավաբանական անձինք պետք է մինչեւ հունիսի 14-ը, ժամը 18:00-ը, ՀՖՖ գլխավոր քարտուղարություն ներկայացնեն ՀՖՖ կանոնանդրության 13-րդ հոդվածով նախատեսված փաստաթղթերը: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010 548885 կամ գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 6 16
2. Շիրակ 6 13
3. Լոռի ՖԱ 5 13
4. Ալաշկերտ 6 10
5. Արարատ-Արմենիա 4 10
6. Փյունիկ 6 9
7. Նոա 6 7
8. Գանձասար-Կապան 7 4
9. ՈՒրարտու 7 2
10. ՖԱ Երևան 7 0