Նորություններ

-
Մասսայական ֆուտբոլի մրցաշարն ավարտվեց Անուշավան գյուղի թիմի հաղթանակով
17.06.201911:01
Մասսայական ֆուտբոլի մրցաշարն ավարտվեց Անուշավան գյուղի թիմի հաղթանակով

Ապրիլի 15-ին՝ Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնության մեկնարկից 90 օր առաջ, Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայում տրվեց մասսայական ֆուտբոլի միջոցառումների լայնածավալ շարքի մեկնարկը: Քանի որ Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության՝ Հայաստանում անցկացնելու հիմնական նպատակներից մեկը մասսայական ֆուտբոլի զարգացումն է, մրցաշարն անցկացվում էր առաջնության չեմպիոնական գավաթի շրջագայության (trophy tour) շրջանակներում: Երկու ամսվա ընթացքում գավաթը շրջեց Հայաստանի բոլոր մարզերով: 

Հունիսի 15-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ մրցաշարի եզրափակիչը: Մրցաշարի հաղթող ճանաչվեց Շիրակի մարզը ներկայացնող Անուշավան գյուղի թիմը,  Արարատի մարզի Վեդի թիմը զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր թիմը՝ երրորդ տեղը:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 32 61
2. Փյունիկ 32 60
3. Բանանց 32 52
4. Ալաշկերտ 32 51
5. Լոռի ՖԱ 32 44
6. Գանձասար-Կապան 32 38
7. Շիրակ 32 36
8. Արցախ ՖԱ 32 28
9. Արարատ 32 22