Նորություններ

-
Կյանքից հեռացել է Սարգիս Հովիվյանը
08.07.201916:00
Կյանքից հեռացել է Սարգիս Հովիվյանը

80 տարեկանում կյանքից հեռացել է հայկական ֆուտբոլի ամենավառ ներկայացուցիչներից մեկը՝ Սարգիս Հովիվյանը։

Լեգենդար հարձակվողը ծնվել է 1938թ․-ին՝ Սուխում քաղաքում, որտեղ նաև սկսել է ֆուտբոլիստի կարիերան։ Իր առանձնահատուկ խաղը ցուցադրել է Երևանի «Սպարտակում», «Արարատում», Մոսկվայի «Սպարտակում», Քութայիսի «Լոկոմոտիվում»։ Հետագայում մարզել է «Շիրակը», «Լոռին», «Արարատը», Արտաշատի «Օլիմպիան», Հոկտեմբերյանի «Սպարտակը», Հայաստանի պատանեկան հավաքականը։ Ստացել է ԽՍՀՄ սպորտի վարպետի և ՀԽՍՀ վաստակավոր մարզչի կոչում։

Սարգիս Հովիվյանի մահվան առիթով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՖՖ-ի ողջ անձնակազմը իրենց խոր վշտակցությունն ու զորակցությունն են հայտնում լեգենդար մարդու հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն։

Հոգեհանգիստը կայանալու է հուլիսի 9-ին՝ ժամը 18-ից 20-ը` Կոնդի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցում: Հուղարկավորությունը հուլիսի 10-ին տեղի է ունենալու Զեյթունի գերեզմանատանը. թափորը ժամը 13:00-ին կշարժվի Սուրբ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցուց։

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 32 61
2. Փյունիկ 32 60
3. Բանանց 32 52
4. Ալաշկերտ 32 51
5. Լոռի ՖԱ 32 44
6. Գանձասար-Կապան 32 38
7. Շիրակ 32 36
8. Արցախ ՖԱ 32 28
9. Արարատ 32 22