Նորություններ

-
«Ալաշկերտ»-«Մակեդոնիա»՝ 3-1
11.07.201921:00
«Ալաշկերտ»-«Մակեդոնիա»՝ 3-1

Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի մրցակցությանը ներգրավվել է Երևանի «Ալաշկերտը»։ Հայաստանի գավաթակիրը Սկոպյեի «Մակեդոնիային» հյուրընկալել է ՀՖՖ տեխնիկական կենտրոնում և հաղթել 3-1 հաշվով։ «Ալաշկերտի» հարձակվող Նիկիտա Տանկովի գոլին (16) հյուրերից պատասխանել է Ալեն Յաշարոսկին (52): 66-րդ րոպեին տանտերերի հաղթական գոլը խփել է Դանիլո Սեկուլիչը: Վերջնական հաշիվը ձևակերպվել է «Մակեդոնիայի» պաշտպան Դա Սիլվա Նետուի ինքնագոլով (82): Պատասխան հանդիպումը Սկոպյեի «Գյորչե Պետրով» մարզադաշտում կկայանա հուլիսի 18-ին։ Այս խաղազույգի հաղթողը հաջորդիվ կխաղա «Ստյաուա»-«Միլսամի» դիմակայության հաղթողի հետ։

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Շիրակ 8 17
2. Արարատ 7 16
3. Լոռի ՖԱ 5 13
4. Ալաշկերտ 7 13
5. Արարատ-Արմենիա 6 13
6. Փյունիկ 6 9
7. Նոա 7 8
8. ՈՒրարտու 8 5
9. Գանձասար-Կապան 8 4
10. ՖԱ Երևան 8 0