Նորություններ

-
Արթուր Վանեցյանը ծանոթացել է Եվրո-2019-ի նախապատրաստական աշխատանքներին
09.07.201914:29
Արթուր Վանեցյանը ծանոթացել է Եվրո-2019-ի նախապատրաստական աշխատանքներին

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանն այսօր շրջայց է կատարել բոլոր այն մարզադաշտեր, որտեղ կայանալու են Մ-19 Եվրո-2019-ի հանդիպումները, և հյուրանոցներ, որտեղ հանգրվանելու են մասնակից թիմերը և պաշտոնատար անձինք: Արթուր Վանեցյանը սկզբում այցելել է «Բանանց» մարզադաշտ, ծանոթացել մարզադաշտի խոտածածկին և մարզաբազայի ենթակառուցվածքներին: Այնուհետև ՀՖՖ նախագահը այցելել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ և ՀՖՖ ակադեմիա, որտեղ ևս ամեն ինչ պատրաստ է Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության անցկացմանը: Radisson Blu հյուրանոցում Արթուր Վանեցյանը հանդիպել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչներին և ևս մեկ անգամ հաստատել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի՝  Մ-19 Եվրո-2019 մրցաշարը ամենաբարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 11 22
2. Շիրակ 11 22
3. Արարատ-Արմենիա 9 19
4. Լոռի ՖԱ 10 18
5. Նոա 11 17
6. Ալաշկերտ 10 16
7. Փյունիկ 11 13
8. ՈՒրարտու 11 12
9. Գանձասար-Կապան 11 10
10. ՖԱ Երևան 11 0