Նորություններ

-
Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը՝ հուլիսի 13-ին
12.07.201910:00
Արթուր Ոսկանյանի մամուլի ասուլիսը՝ հուլիսի 13-ին

Հուլիսի 14-ին՝ ժամը 18:45-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք Հայաստան-Իսպանիա խաղով կմեկնարկի Եվրոպայի մինչև 19 տարեկանների 2019 թ. առաջնությունը: Բացման խաղի նախօրեին, ըստ կանոնակարգի, կկայանա Ա խմբի բոլոր մարզիչների հանդիպումը լրագրողների հետ: 

Հուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից 11:25, Իսպանիայի, Իտալիայի և Պորտուգալիայի հավաքականների գլխավոր մարզիչները «Հանրապետական» մարզադաշտի ֆլեշ-հատվածում կպատասխանեն լրագրողների հարցերին, իսկ 11:30-ին Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը կպատասխանի լրագրողների հարցերին մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում:

Հուլիսի 14-ին՝ ժամը 11:00-ից 11:30, լրագրողների հարցերին կպատասխանեն արդեն Բ խմբում ընդգրկված Ֆրանսիայի, Չեխիայի, Իռլանդիայի և Նորվեգիայի հավաքականների գլխավոր մարզիչները:

Վերոնշյալ միջոցառումներին կարող են մասնակցել միայն Մ-19 Եվրո-2019-ին հավատարմագրված լրագրողները: Մ-19 հավաքականի «բաց» մարզմանը չներկայացած լրագրողները կարող են ստանալ իրենց հավատարմագրերը հուլիսի 13-ին:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0
N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 19 37
2. Ալաշկերտ 19 34
3. Լոռի ՖԱ 19 33
4. Արարատ 19 31
5. Նոա 19 31
6. Շիրակ 19 29
N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 19 26
2. Փյունիկ 18 23
3. Գանձասար-Կապան 19 18
4. ՖԱ Երևան 18 0