Նորություններ

-
Մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը
01.08.201917:54
Մեկնարկում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության թիմերի թիվը հասել է 10-ի: Այսուհետև դարձյալ կգործի ուժեղագույնների խմբից դուրս մնալու կանոնը: 2 շրջանից հետո 6 թիմ կպայքարի տիտղոսի և մրցանակային տեղերի, վերջին քառյակի թիմերը՝ բարձրագույն խմբում տեղը պահպանելու համար: 2019/2020թթ. առաջնությունը կմեկնարկի Գյումրիում. օգոստոսի 2-ին՝ ժամը 17-ին՝  «Շիրակը» կընդունի բրոնզե մեդալակիր «Բանանցին», որն ամենից շուտ ավարտեց իր եվրագավաթային ելույթը: Իսկ այս անգամ եվրոպական ֆուտբոլը Գյումրի էր բերել Երևանի «Փյունիկը»: Հայաստանի փոխչեմպիոնը Չեխիայի «Յաբլոնեցին» հյուր գնալուց հետո «Հանրապետական» մարզադաշտում կխաղա «Լոռիի հետ: Նախորդ մրցաշրջանում «Փյունիկն» ու «Լոռին» 8 անզիջում խաղ են անցկացրել. լարված ու հետաքրքիր պայքար է սպասվում նաև օգոստոսի 4-ին, սկիզբը՝ ժամը 19:30-ին:

«Հանրապետականում» օգոստոսի 2-ին «Արարատը» կընդունի բարձրագույն խմբի նորեկ «Երևանին», խաղի սկիզբը՝ ժամը 19:30-ին: «Երևանը» առաջին խմբի առաջնությունն ավարտել է 2-րդ տեղում, միևնույն ժամանակ «Արարատը» եզրափակել է բարձրագույն խմբի աղյուսակը: Օգոստոսի 3-ին՝ ժամը 19-ին՝ ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում նախատեսվել է «Գանձասար-Կապան»-«Նոա» հանդիպումը:

Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» հետ խաղերի նախապատրաստությամբ պայմանավորված՝ հետաձգվել է Հայաստանի չեմպիոնի՝ «Արարատ-Արմենիայի» մրցավեճը գավաթակիր «Ալաշկերտի» հետ:

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 3 9
2. Արարատ-Արմենիա 2 6
3. Շիրակ 3 6
4. Լոռի ՖԱ 2 4
5. Նոա 3 4
6. Ալաշկերտ 2 3
7. Փյունիկ 2 3
8. Գանձասար-Կապան 3 2
9. ՖԱ Երևան 3 0
10. ՈՒրարտու 3 0