Նորություններ

-
«Փյունիկը»` Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում
01.08.201922:57
«Փյունիկը»` Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում

Օգոստոսի 1-ին՝ Յաբլոնեց նադ Նիսու քաղաքի «Ստրելնիցե» մարզադաշտում, կայացավ Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումը «Յաբլոնեցի» և Երևանի «Փյունիկի» միջև: Առաջին խաղում հաղթել էր «Փյունիկը» 2:1 հաշվով: Պատասխան մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:

«Փյունիկը» դուրս եկավ մրցաշարի հաջորդ փուլ, որտեղ մրցելու է «Վուլվերհեմփթոն» (Անգլիա)-«Կրուզեյդերս» (Հյուս. Իռլանդիա) զույգի հաղթողի հետ:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0