Նորություններ

-
«Արարատ-Արմենիան»՝ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում
14.08.201922:05
«Արարատ-Արմենիան»՝ Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում

Օգոստոսի 14-ին Թբիլիսիում կայացավ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումը «Սաբուրթալոյի» և «Արարատ-Արմենիայի» միջև: Երևանում կայացած առաջին խաղում հաղթել էին հյուրերը 2:1 հաշվով:

«Միխեիլ Մեսխի» մարզադաշտում «Արարատ-Արմենիան» առավելության հասավ մրցակցի նկատմամբ 2:0 հաշվով: Գոլի հեղինակ դարձան Անտոն Կոբյալկոն (10) և Պետրոս Ավետիսյանը (67, 11մ):

Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ներկայացուցիչը կխաղա առաջին անգամ. «Արարատ-Արմենիայի» մրցակիցը Լյուքսեմբուրգը ներկայացնող «Դյուդելանժն» է:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 6 16
2. Շիրակ 6 13
3. Լոռի ՖԱ 5 13
4. Ալաշկերտ 6 10
5. Արարատ-Արմենիա 4 10
6. Նոա 6 7
7. Փյունիկ 5 6
8. Գանձասար-Կապան 6 4
9. ՈՒրարտու 7 2
10. ՖԱ Երևան 7 0