Նորություններ

-
Մարզչական նոր նշանակումներ պատանեկան հավաքականներում
20.08.201916:53
Մարզչական նոր նշանակումներ պատանեկան հավաքականներում

Հայաստանի Մ-19 հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Ռաֆայել Նազարյանը։ Նրա գլխավորությամբ Հայաստանի Մ-21 հավաքականը գրանցել է իր լավագույն արդյունքը՝ Եվրոպայի 2013թ․-ի առաջնության ընտրական փուլի խմբային մրցաշարում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը (15 միավոր)։ Նազարյանն աշխատել է նաև ազգային հավաքականի մարզչական շտաբում։ Երկրի գլխավոր թիմում 1997-ից 2007-ը անցկացրել է 23 խաղ, խփել 1 գոլ։

Օգոստոսի 21-ին և 23-ին Հայաստանի Մ-19 հավաքականը Ռաֆայել Նազարյանի գլխավորությամբ կհանդիպի Լիբանանի ընտրանուն։  

 

Հայաստանի Մ-17 հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է իսպանացի Ռուբեն Լեսկանոն, որն ընդգրկված է ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի անձնակազմում. զբաղվում է Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի համակարգմամբ, դասախոսում է մարզչական ակադեմիական դասընթացում:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 6 16
2. Շիրակ 6 13
3. Լոռի ՖԱ 5 13
4. Ալաշկերտ 6 10
5. Արարատ-Արմենիա 4 10
6. Նոա 6 7
7. Փյունիկ 5 6
8. Գանձասար-Կապան 6 4
9. ՈՒրարտու 7 2
10. ՖԱ Երևան 7 0