Հայտարարություններ

23.08.2019
ՈՒշադրություն
ՀՖՖ Ֆինանսահաշվային դեպարտամենտում առկա է հաշվապահի թափուր հաստիք:

ՀՖՖ Ֆինանսահաշվային դեպարտամենտում առկա է հաշվապահի թափուր հաստիք

Աշխատանքային պարտականություններ՝

- Կազմակերպության հաշվապահական հաշվառման համար տեղեկատվության հավաքագրում,

- Ապրանքանյութական արժեքների, դրանց առնչվող գործառնությունների ձևակերպում, ներառյալ՝ ԵՏՄ և երրորդ երկրներից ներմուծումներ,

- Առհաշիվ գործարքներին առնչվող առաջնային փաստաթղթերի հավաքագրում և կազմում,

- Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,

- Բանկային փոխանցումների/վճարումների իրականացում և վերահսկողություն,

- Հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում,

- Գլխավոր հաշվապահի և դեպարտամենտի ղեկավարի հանձնարարությամբ այլ առաջադրանքների կատարում:

Պահանջվող հմտություններ՝

- Բարձրագույն կրթություն,

- Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ,

- 1C (v7.7) հաշվապահական ծրագրի իմացություն,

- MS Office, e-Invoicing, online banking համապատասխան հմտություններ,

- ՀՀ հարկային և աշխատանքային օրենսգրքերի բավարար իմացություն,

- ՀՀՄՍ/ՖՀՄՍ-ների և անգլերեն լեզվի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն:

Աշխատանքի վարձատրություն՝

- Եռամսյա վճարովի փորձաշրջան,

- ՀՀ-ում գործող միջին ամսական անվանական աշխատավարձից բարձր:

Հնգօրյա աշխատանքային շաբաթ, աշխատանքային ժամեր՝ 09:00 – 18:00

Ինքնակենսագրականը լուսանկարով ուղարկել հետևյալ էլ. հասցեին՝ [email protected]:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0