Նորություններ

-
Հայաստանի Մ-17 հավաքականը սկսեց մրցաշարը ոչ-ոքիով
24.08.201913:36
Հայաստանի Մ-17 հավաքականը սկսեց մրցաշարը ոչ-ոքիով
Օգոստոսի 24-ին՝ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացավ «Ղազախստանի նախագահի գավաթ» անունը կրող միջազգային 12-րդ մրցաշարի առաջին տուրի հանդիպումը Ղազախստանի Մ-17-2 հավաքականի և Հայաստանի Մ-17 ընտրանու միջև: Հանդիպումն ավարտվեց  ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Հայաստանի Մ-17 հավաքականի կիսապաշտպան Յուրի Քոլոզյանը, ով պարգևատրվեց Wolskwagen ընկերության հատուկ մրցանակով:

 

Գոլերը՝ Յուրի Քոլոզյան, 16`0:1, Կուդայբերդի Նարկուլով, 41`1:1, Ալիշեր Ռախիմժանով, 75` 2:1, Արթուր Սերոբյան, 90+2` 2:2

 

Զգուշացում՝ Ռոման Չիրկով, 52

 

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես եավ հետևյալ կազմով՝

 

Հայաստան Ռաֆայել Մանասյան (Նիկոլայ  Ասլանյան, 63), Ստյոպա Մկրտչյան, Էդգար Թամազյան (Հայկ Ռեչելյան, 63), Սպարտակ Հայրապետյան, Էրիկ Սիմոնյան (Գոռ Առաքելյան, 72), Սամվել Հակոբյան (Լևոն Վարդանյան, 58), Սամվել Սամվելյան, Սարգիս Սահակյան (Արթուր Սերոբյան 63), Կարեն Գալստյան, Կարեն  Հովհաննիսյան (Միքայել Ասլանյան 60), Յուրի Քոլոզյան (Տիգրան Սարգսյան 46)

 

Գլխավոր մարզիչ՝ Աղվան Այվազյան

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 6 16
2. Շիրակ 6 13
3. Արարատ-Արմենիա 4 10
4. Լոռի ՖԱ 4 10
5. Ալաշկերտ 5 7
6. Նոա 6 7
7. Փյունիկ 5 6
8. Գանձասար-Կապան 6 4
9. ՈՒրարտու 6 2
10. ՖԱ Երևան 6 0