Նորություններ

-
Հայաստանի հավաքականի խաղերի տոմսերն արդեն վաճառքում են
26.08.201914:00
Հայաստանի հավաքականի խաղերի տոմսերն արդեն վաճառքում են

Օգոստոսի 26-ից սկսվում է Եվրո-2020-ի ընտրական փուլի Հայաստան - Իտալիա և  Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա խաղերի տոմսերի վաճառքը։ ՀՖՖ-ի գնային նոր քաղաքականության համաձայն՝ կրկին մեծամասնություն կկազմեն 1000 դրամ արժողությամբ տոմսերը։ 

Հայաստան – Իտալիա հանդիպումը նախատեսված է սեպտեմբերի 5-ին՝ ժամը 20։00-ին, Հայաստան - Բոսնիա և Հերցեգովինա մրցավեճը՝ սեպտեմբերի 8-ին՝ ժամը 17։00-ին։ Տոմսերը կարելի է ձեռք բերել «Հանրապետական» մարզադաշտի՝ Վրացյան և Չարենցի փողոցներում տեղակայված տոմսարկղերից։ Տոմսարկղերը կգործեն ամեն օր՝ ժամը 12։00-ից 20։00-ը։ Միևնույն անձի կողմից 5 տոմսից ավելի ձեռք բերելու դեպքում ինքնությունը հաստատող փատաթղթի առկայությունը պարտադիր է։ Կուտակումներից խուսափելու համար ՀՖՖ-ն հորդորում է խաղի օրը մարզադաշտ գալ մեկնարկից 2 ժամ առաջ։

 

Տոմսերի արժեքը ըստ խաղերի՝

 

Հայաստան - Իտալիա՝

 

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված -12000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 10000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված - 6000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ -3000 դրամ 

Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ

 

Հայաստան – Բոսնիա և Հերցեգովինա

 

Արևմտյան տրիբունայի կենտրոնական հատված - 9000 դրամ

Արևմտյան տրիբունայի կողային հատվածներ - 7000 դրամ

Արևելյան տրիբունայի կենտրոնական հատված - 5000 դրամ

Արևելյան տրիբունայի կողային հատվածներ - 3000 դրամ 

Հյուսիսային և հարավային տրիբունաներ - 1000 դրամ

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 6 16
2. Շիրակ 6 13
3. Արարատ-Արմենիա 4 10
4. Լոռի ՖԱ 4 10
5. Ալաշկերտ 5 7
6. Նոա 6 7
7. Փյունիկ 5 6
8. Գանձասար-Կապան 6 4
9. ՈՒրարտու 6 2
10. ՖԱ Երևան 6 0