Նորություններ

-
Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա «Ռոմայում»
02.09.201922:48
Հենրիխ Մխիթարյանը հանդես կգա «Ռոմայում»

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ռոմա»:  

Մեր կիսապաշտպանն իտալական ակումբում կխաղա մինչև 2020 թ. հունիսի 30-ը և կկրի 77 համարի մարզաշապիկը: Իտալական ակումբը «Արսենալին» կվճարի 3 միլիոն եվրո Մխիթարյանի վարձակալության համար:

Խոսելով «Ռոմա» տեղափոխվելու մասին՝ Մխիթարյանը նշել է. «Սա մեծագույն ակումբի հետ նոր շրջան սկսելու հիանալի հնարավորություն է ինձ համար: Ես գիտեմ, թե սա ինչ ակումբ է և վստահ եմ, որ մենք կարող ենք մեծ բաներ նվաճել միասին:»

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0