Նորություններ

-
Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են
11.09.201915:03
Ֆինլանդիա-Հայաստան խաղի տոմսերն արդեն վաճառքում են

Հոկտեմբերի 15-ին` Ֆինլանդիայի Տուրկու քաղաքի «Վերիտաս» մարզադաշտում, կկայանա Եվրոպայի 2020 թ. առաջնության ընտրական փուլի J խմբի ութերորդ տուրի Ֆինլանդիա-Հայաստան հանդիպումը: Ֆինլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան արդեն հրապարակել է տոմսերի վաճառքի հետ կապված բոլոր մանրամասները: Հայաստանի հավաքականի երկրպագուները կարող են ձեռք բերել տոմսերը հետևյալ կայքից՝ https://www.ticketmaster.fi/event/259049?CL_ORIGIN=ORIGIN8&language=en-us Ցանկալի է կայքից օգտվել համակարգչային տարբերակով:  

 

Միայն հայ երկրպագուները կարող են գնել այս տոմսերը:

 

Գրանցվելուց հետո յուրաքանչյուր օգտատեր կունենա 9,5 րոպե տոմսի պատվերն իրականացնելու համար: Հայկական կողմին հատկացվել է «Վերիտաս» մարզադաշտի O տրիբունայի O սեկցիան: Տոմսերի արժեքն է 33 եվրո: Տոմսերի վաճառքը կիրականացվի մինչև սեպտեմբերի 30-ը:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 6 16
2. Շիրակ 6 13
3. Արարատ-Արմենիա 4 10
4. Լոռի ՖԱ 4 10
5. Ալաշկերտ 5 7
6. Նոա 6 7
7. Փյունիկ 5 6
8. Գանձասար-Կապան 6 4
9. ՈՒրարտու 6 2
10. ՖԱ Երևան 6 0