Նորություններ

-
Ֆուտզալի մարզչական գործնական պարապմունքներ՝ ֆուտբոլի ակադեմիայում
07.10.201917:29
Ֆուտզալի մարզչական գործնական պարապմունքներ՝ ֆուտբոլի ակադեմիայում

Հոկտեմբերի 17-21-ը Հայաստանի ֆուտզալի հավաքականը կանցկացնի մարզական հերթական հավաքը: ՀՖՖ-ի և ֆուտզալի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանի նախաձեռնությամբ հավաքի ընթացքում կանցկացվեն մարզչական գործնական դասեր Հայաստանի ֆուտզալի հավաքականի մարզչական շտաբի կողմից: Դասերը նպատակ ունեն վերապատրաստել ֆուտզալի Սուպերլիգային մասնակից ակումբների մարզիչներին, կիսվել կուտակված փորձով և գիտելիքներով, ինչը կօգնի ավելի խորը ուսումնասիրել ֆուտզալը և նրա նրբությունները:

 ՀՀ ֆուտզալի Սուպերլիգային մասնակից ակումբների գլխավոր մարզիչներին հրավիրում ենք մասնակցելու վերոնշյալ գործնական պարապմունքներին: Թույալտրվում է նաև յուրաքանչյուր ակումբից մեկական մարզչի օգնականի մասնակցությունը:

Պրակտիկ դասերը կանցկացվեն ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում և կսկսվեն հոկտեմբերի 17-ին՝ ժամը 16:30-ին: 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0