Նորություններ

-
ՀՖՖ Արտահերթ Ժողովի կազմակերպման ժամանակացույց
29.11.201916:31
ՀՖՖ Արտահերթ Ժողովի կազմակերպման ժամանակացույց

Հաշվի առնելով 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայանալիք ՀՖՖ Արտահերթ Ժողովի հետ կապված հանրային մեծ հետաքրքրությունը՝ ներկայացնում ենք Ժողովի կազմակերպման, ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության թեկնածությունների առաջադրման ժամանակացույցը:

ՀՖՖ նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության համար թեկնածությունների առաջադրման վերջնաժամկետ է սահմանվել 2019 թվականի դեկտեմբերի 2-ը ներառյալ: Մինչ սահմանված վերջնաժամկետը ՀՖՖ անդամ 34 կազմակերպությունները կարող են ՀՖՖ ներկայացնել նախագահի և Գործադիր կոմիտեի անդամության իրենց թեկնածուներին՝ յուրաքանչյուր անդամ կազմակերպությունից յուրաքանչյուր պաշտոնի համար մեկական ներկայացուցիչ:

Մինչև դեկտեմբերի 6-ը ներառյալ նույն անդամ կազմակերպությունները պետք է ՀՖՖ ներկայացնեն իրենց ներկայացրած թեկնածուների չդատվածության մասին տեղեկանքները, ինչպես նաև Ժողովին մասնակից իրենց՝ քվեարկության իրավունք ունեցող մեկ և քվեարկության իրավունք չունեցող մինչև երկու պատվիրակների տվյալները:

Դեկտեմբերի 2-ից 6-ն ընկած ժամանակահատվածում, ՀՖՖ-ն կստուգի ներկայացված թեկնածուների համապատասխանելիությունը ՀՖՖ Կանոնադրությամբ սահմանված պահանջներին: Փաստաթղթային փաթեթները ամբողջականացնելուց և թեկնածուների ցանկը վերջնականացնելուց հետո՝ դեկտեմբերի 6-ին` ՀՖՖ գրասենյակում, կհրավիրվի մամուլի ասուլիս, որի ընթացքում ուղիղ եթերում կհրապարակվեն թե նախագահության, թե Գործադիր կոմիտեի անդամության համար ներկայացված թեկնածությունները և դրանց ներկայացրած անդամների անունները: Ընդ որում, կհրապարակվեն ոչ միայն վերջնական ցուցակում տեղ գտած թեկնածությունները, այլև այն թեկնածուները, ովքեր Կանոնադրության պահանջներին չհապատասխանելու դեպքում դուրս կմնան վերջնական ցուցակից: 

ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրված բոլոր թեկնածուները դեկտեմբերի 7-ից 21-ը ներառյալ հնարավորություն կունենան հրապարակայնորեն ՀՖՖ անդամներին և ֆուտբոլային հանրությանը ներկայացնելու իրենց նախընտրական ծրագրերը:

Դեկտեմբերի 23-ին տեղի կունենա ՀՖՖ Արտահերթ Ժողովի նիստը, որի ընթացքում ՀՖՖ անդամ կազմակերպությունները քվեարկության միջոցով կընտրեն ՀՖՖ նոր նախագահ և Գործադիր կոմիտեի նոր անդամներին: Ժողովի անցկացման տեղի, ժամի և օրակարգի վերաբերյալ տեղեկատվությունը ՀՖՖ-ն կհրապարակի և իր անդամներին կտեղեկացնի Ժողովից առնվազն 10 օր առաջ՝ համաձայն ՀՖՖ Կանոնադրության:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0
N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 28 52
2. Նոա 28 48
3. Ալաշկերտ 28 47
4. Շիրակ 28 46
5. Լոռի ՖԱ 27 40
6. Արարատ 27 33
N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 24 36
2. Փյունիկ 24 32
3. Գանձասար-Կապան 24 31
4. ՖԱ Երևան 24 0