Նորություններ

-
Մարզական լրագրողները հնարավորություն կստանան լուսաբանել մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը
03.12.201916:48
Մարզական լրագրողները հնարավորություն կստանան լուսաբանել մարզչական արտոնագրերի թարմացման դասընթացը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, դեկտեմբերի 9-ից 10-ը՝ Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, կկայանա մարզչական արտոնագրերի թարմացման երկօրյա աննախադեպ դասընթաց՝ Եվրոպայի մարզչական կրթության առաջատար մասնագետների մասնակցությամբ: Միջոցառումը կմեկնարկի դեկտեմբերի 9-ին՝ ժամը 09։00-ին։  

 

Այն մարզական լրագրողները, ովքեր ցանկանում են լուսաբանել միջոցառումը, պետք է մինչև դեկտեմբերի 5-ը՝ ժամը 18:00-ը, հաստատեն իրենց մասնակցությունը՝ [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկելով իրենց տվյալները՝ անուն-ազգանուն, լրատվամիջոց, զբաղվածության ոլորտ (լրագրող, լուսանկարիչ, օպերատոր):

 

ԶԼՄ ներկայացուցիչները պետք է ներկայանան «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 12:40-ին՝ իրենց լրագրողական բեյջերով: Առանց բեյջ ներկայացած լրագրողները հնարավորություն չեն ստանալու լուսաբանել միջոցառումը:

 

Ժամը 12:45-ից 13:00-ը միջոցառումը բաց կլինի միմիայն օպերատորների համար, ովքեր կարող են տեսանկարահանել միջոցառումը՝ կազմակերպիչների կողմից սահմանված կարգին համապատասխան: Լրագրողներին հնարավորություն կընձեռվի 13:00-ից 13:15 ֆլեշ-հարցազրույցներ անցկացնել ժամանած հյուրերից և դասընթացի մասնակիցներից մի քանիսի հետ: 

 

ՈՒշադրություն - նշված ժամանակացույցից առաջ և հետո լրագրողների համար որևէ մեդիա միջոցառում չի նախատեսվում. դասընթացը լինելու է մասնագիտական ուղղվածության և կրելու է փակ բնույթ:

 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Լոռի ՖԱ 15 28
2. Արարատ-Արմենիա 15 27
3. Ալաշկերտ 15 27
4. Արարատ 15 27
5. Շիրակ 15 25
6. Նոա 15 24
7. Փյունիկ 15 20
8. ՈՒրարտու 15 17
9. Գանձասար-Կապան 15 14
10. ՖԱ Երևան 15 0