Նորություններ

-
PES առաջնությունը՝ առաջին անգամ ՀՖՖ հովանու ներքո
17.12.201915:29
PES առաջնությունը՝ առաջին անգամ ՀՖՖ հովանու ներքո

Դեկտեմբերի 27-ին մեկնարկում է PRO EVOLUTION SOCCER (PES2020) համակարգչային խաղի Հայաստանի առաջին պաշտոնական առաջնությունը: Առաջնությունը կազմակերպում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան KONAMI ընկերության և UEFA-ի կողմից տրված բացառիկ իրավունքով: Առաջնություն անցկացվելու է դեկտեմբերի 28-ին և 29-ին՝ Cyberstars  գեյմ-զոնում (Իսահակյան 18, Աբովյան 11/55):

Առաջնության հաղթողներից ձևավորվելու է PES համակարգչային խաղի Հայաստանի հավաքականի կազմը (4 մասնակից), ովքեր հնարավորություն են ստանալու  մասնակցել UEFA-ի և KONAMI-ի կողմից կազմակերպվող UEFA eEURO2020 մրցաշարին: UEFA eEURO2020 մրցաշարի եզրափակիչ փուլը անցկացվելու է 2020 թվականի հուլիսի 9-ին և 10-ին՝ Լոնդոնում՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնության կիսաեզրափակիչ և եզրափակիչ խաղերի միջև ընկած ժամանակահատվածում: Հայաստանի կիբերֆուտբոլի հավաքականի առաջին 3 մասնակիցները կլինեն այս մրցաշարում մրցանակային եռյակում տեղ գտած մասնակիցները, իսկ 4-րդ մասնակիցը կլինի 1/8 եզրափակիչ հասած մասնակիցների միջև կազմակերպած մինի մրցաշարի հաղթողը:

Մասնակիցները  կպարգևատրվեն նաև  մրցաշարի գլխավոր գործընկեր UCOM ընկերության կողմից սահմանված այլ արժեքավոր նվերներով:

1-ին հորիզոնական -  Play Station 4 PRO խաղային համակարգիչ

2-րդ հորիզոնական -  JBL ականջակալ

3-րդ հորիզոնական – Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկ

Մրցանակային են նաև 4-8 հորիզոնականները:

Առաջնությանը մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել  անձնական տվյալները ներքոհիշյալ հղումով: Մասնակիցների առավելագույն քանակը 128 է:

https://docs.google.com/forms/d/1MNo1ouIJo8Vw7Qy3dXNJiyZVW8DYcZVc5dNfFrbcQK8/edit?ts=5dea5b16

 

Մասնակցել կարող են միայն 16 տարեկանը լրացած անձինք:

Առաջնության մուտքն ԱՆՎՃԱՐ Է:

Առաջնության կանոններին, պայմաններին և ժամանակացույցին ծանոթանալու համար, կարող եք անցնել հետևյալ հղումով՝

https://bit.ly/2DOfbqx

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0