Նորություններ

-
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի հետ
01.02.202019:05
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը ոչ-ոքի խաղաց Շոտլանդիայի հետ

Փետրվարի 1-ին՝ Բելգիայի Հերենտալս քաղաքի «Սպորտ Վլանդերեն Հերենտալս» մարզադահլիճում, կայացավ ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Շոտլանդիայի և Հայաստանի հավաքականների միջև: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2 հաշվով: 

 

1:0`Բրեդլի Ստիդման`2'19

1:1`Վիտինյո՝ 5'41

2:1`Ֆրեյզեր Սմիթ՝ 19'39

2:2` Սարո Գալստյան՝ 32'50


Հայաստանի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

19. Ռոբերտ Բոյարկին  10. Սարո Գալստյան (ա) 14. Կելսոն 17. Անդրանիկ Կարապետյան 20. Վիտինյո

Պահեստայիններ՝ 12. Լուան Մյուլլեր Բարբոսա, 2. Հակոբ Ուզունյան 5. Էնրիկե Կոստա դա Սիլվա 7. Սարգիս Նասիբյան 8. Մամիկոն Ոսկանյան 9. Սարգիս Մարգարյան 15. Դավիթ Ասլանյան

Գարեգին Մաշումյանը բացակայում է հայտացուցակից երկու դեղին, իսկ Գամլետ Մանուկյանը՝ կարմիր քարտի հետևանքով որակազրկման պատճառով:  

Գլխավոր մարզիչ՝ Ռուբեն Նազարեթյան

 

Շոտլանդիայի հավաքականը հանդես եկավ հետևյալ կազմով՝

1. Բենջամին Օ՝հանլոն 2. Կայլ Բալինգալի (ա) 5. Բրեդլի Ստիդման, 10.Սքոթ Սմիթ 14. Ալան Կանինգհեմ  

Պահեստայիններ՝ 12. Դարեն Կլարկսոն 3.Մարկ Դույգան 4.Ջեյմս Գան 6.Մարտին Կասելս 8. Ֆրեյզեր Սմիթ 9. Դեյլ Ջոն Ռոբերթսոն 11. Ջոշ Կլարկ 15.Ահմեդ Ալուլու 

Գլխավոր մարզիչ՝ Ստյուարտ Մակլարեն

 

Թիմերի վերջնական դիրքը մրցաշարային աղյուսակում պարզ կդառնա ավելի ուշ կայանալիք Բելգիա-Չեռնոգորիա հանդիպման ավարտից հետո: Բելգիայի հավաքականի՝ Չեռնոգորիային չպարտվելու դեպքում մեր ընտրանին կզբաղեցնի երկրորդ հորիզոնականը և կմասնակցի փլեյ-օֆֆին, որի վիճակահանությունը կկայանա փետրվարի 13-ին, իսկ հանդիպումները՝ ապրիլի 6-15-ը ընկած ժամանակահատվածում: Չեռնոգորիայի հավաքականի հաղթանակի դեպքում Հայաստանի հավաքականը կզբաղեցնի երրորդ հորիզոնականը և կսպասի մյուս խմբերի վերջնական դասավորության ձևավորմանը՝ երրորդ տեղը զբաղեցրած լավագույն 5  թիմերի շարքում ընդգրկվելու և փլեյ-օֆֆին մասնակցելու հնարավորության համար:  

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0