Նորություններ

-
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր
01.02.202022:05
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը նվաճեց փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը, վաստակելով 4 միավոր ֆուտզալի Եվրո-2022-ի ընտրական փուլի B խմբի մրցաշարում, նվաճեց որակավորման փուլի խմբային հիմնական մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր: Դա պարզ դարձավ այն բանից հետո, երբ Բելգիայի հավաքականը 5:1 հաշվով հաղթեց Չեռնոգորիային տուրի երկրորդ խաղում: 

Հայաստանի հավաքականն ավելի վաղ ոչ-ոքի էր ավարտել հանդիպումը Շոտլանդիայի հետ: Այսպիսով, վաստակելով 9 միավոր, խմբում առաջին տեղ գրավեց Բելգիայի հավաքականը: Հայաստանի հավաքականը վաստակեց 4 միավոր և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր: B խմբի մրցաշարային աղյուսակն ամբողջությամբ կարող եք տեսնել այստեղ: 

Փլեյ-օֆֆին կմասնակցեն բոլոր 9 խմբերում երկրորդ տեղ գրաված հավաքականները և երրորդ տեղ զբաղեցրած լավագույն 5 հավաքականները, ընդհանուր առմամբ՝ 14 թիմ: Վիճակահանությունը կկայանա փետրվարի 13-ին, իսկ հանդիպումները (մեկական հանդիպում՝ մրցակցի և սեփական հարկի տակ)՝ ապրիլի 6-15-ը ընկած ժամանակահատվածում:

Փլել-օֆֆը հաղթահարելու դեպքում ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը կնվաճի Ֆուտզալի Եվրո-2022-ի որակավորման փուլի հիմնական խմբային մրցաշարի ուղեգիր: Այդ փուլում 32 թիմեր կբաժանվեն 8 խմբերի, որոնց հաղթողները կնվաճեն եզրափակիչ փուլի ուղեգիր: Երկրորդ տեղ գրաված լավագույն 6 թիմերը նույնպես դուրս կգան եզրափակիչ փուլ: Մյուս 2 թիմերը կվիճարկեն վերջին ուղեգիրն անցումային խաղերում և արդեն եզրափակիչ փուլի ուղեգիր ձեռք բերած 14 թիմերի հետ կմիանան մրցաշարի տանտեր Նիդեռլանդների հավաքականին:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0