Նորություններ

-
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը
21.02.202017:43
Կայացավ ՀՖՖ Գործկոմի հերթական նիստը

Փետրվարի 21-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը։ ՀՖՖ Տեխնիկական տնօրինության մեթոդական խմբի ղեկավար Ռուբեն Լեսկանոն ներկայացրեց ՀՖՖ Մանկապատանեկան ֆուտբոլի ազգային ծրագիրը, որը հաստատվեց ՀՖՖ Գործկոմի անդամների կողմից: «Ալաշկերտ» ՖԱ կողմից ներկայացված առաջարկի հիման վրա՝ «Ալաշկերտ» ՖԱ քարտուղար Գևորգ Մարիկյանը, ՀՖՖ Գործկոմի հաստատմամբ, համալրեց ՀՖՖ առաջնությունների կազմակերպչական կոմիտեի անդամի թափուր պաշտոնը: ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն քվեարկեցին «Գանձասար-Կապան» և «Վեստ Արմենիա» ակումբների կանանց թիմերի անվանափոխության և ՀՖՖ Արտոնագրման համակարգի պատժամիջոցների վերաբերյալ Կարգապահական կանոնակարգի 33-րդ հոդվածի փոփոխության օգտին:

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 17 33
2. Ալաշկերտ 17 31
3. Լոռի ՖԱ 17 29
4. Շիրակ 17 28
5. Արարատ 17 28
6. Նոա 17 27
7. Փյունիկ 17 23
8. ՈՒրարտու 17 23
9. Գանձասար-Կապան 17 15
10. ՖԱ Երևան 17 0