Նորություններ

-
Կայացավ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի նիստը. 11 ակումբի շնորհվեցին ազգային արտոնագրեր
09.03.202017:42
Կայացավ ՀՖՖ Արտոնագրման կոմիտեի նիստը. 11 ակումբի շնորհվեցին ազգային արտոնագրեր

Մարտի 9-ին՝ ՀՖՖ գրասենյակում, կայացավ ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել ՀՀ Բարձրագույն խմբի 2019/2020 թթ. առաջնության մասնակից 9 ակումբների՝ «Ալաշկերտ», «Շիրակ», «Փյունիկ», «Գանձասար-Կապան», «Ուրարտու», «Արարատ», «Նոա», «Արարատ-Արմենիա», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա» և ՀՀ Առաջին խմբի առաջնությունում հանդես եկող 3 ակումբների՝ «Լոկոմոտիվ», «Վեստ Արմենիա», «Վան» ֆուտբոլային ակումբների, արտոնագրային ոչ ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին Ազգային արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք կընձեռեն մասնակցելու ամռանը մեկնարկող ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2020/2021թթ.-իառաջնությանը:

Արտոնագրման կոմիտեն կայացրեց միաձայն որոշում, ըստ որի Ազգային արտոնագրեր շնորհվեցին թեկնածու ակումբներից 11-ին՝ «Ալաշկերտ ՖԱ», «Շիրակ ՖԱ», «Փյունիկ ՖԱ», «Գանձասար-Կապան ՖԱ», «Ուրարտու ՖԱ», «Արարատ ՖԱ», «Նոա ՖԱ», «Արարատ-Արմենիա ՖԱ», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Լոկոմոտիվ ՖԱ» և «Վան ՖԱ»:

Արտոնագրման կոմիտեն որոշեց մերժել «Վեստ Արմենիա ՖԱ»-ի արտոնագրման դիմումն առ այն, որ ակումբը չի բավարարել ՀՖՖ Ակումբների արտոնագրման կանոնակարգի (2019թ. խմբագրություն) Հոդված 42-ով, 44-ով, 46-ով  և Հավելված 1-ով սահմանված պահանջները: «ՖԱ Վեստ Արմենիա» ՀԿ-ի արտոնագրման դիմումի մերժման արդյունքում ակումբի առաջին թիմը հնարավորություն չի ունենա մասնակցել ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն խմբի 2020/21թթ-ի առաջնությանը: Ակումբը իրավունք ունի բողոքարկելու ՀՖՖ Ակումբների Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) կայացրած որոշումը աշխատանքային 5 (հինգ)  օրվա ընթացքում` սահմանված ընթացակարգի համաձայն դիմելով ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Բողոքարկման կոմիտե (Բողոքարկման մարմին):

Ազգային արտոնագրերի շնորհումից հետո ակումբները կմասնակցեն ՈՒԵՖԱ-ի արտոնագրային գործընթացին և կսկսեն նախապատրաստել իրենց ֆինանսական փաստաթղթային փաթեթները վերոնշյալ արտոնագիրը ստանալու համար: 

 

Նիստի լուսանկարները՝ այստեղ

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0
N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 19 37
2. Ալաշկերտ 19 34
3. Լոռի ՖԱ 19 33
4. Արարատ 19 31
5. Նոա 19 31
6. Շիրակ 19 29
N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 18 23
2. ՈՒրարտու 18 23
3. Գանձասար-Կապան 18 18
4. ՖԱ Երևան 18 0