Նորություններ

-
ՀՖՖ հայտարարությունը կորոնավիրուսի վերաբերյալ
12.03.202016:52
ՀՖՖ հայտարարությունը կորոնավիրուսի վերաբերյալ

Հաշվի առնելով Կորոնավիրուսի տարածման նոր դեպքերը և աշխարհի տարբեր երկրներում մարզական միջոցառումների անցկացման հետ կապված սահմանափակումները՝ հայտնում ենք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենօրյա կապի մեջ է ինչպես ՀՀ Առողջապահության նախարարության մասնագետների, այնպես էլ ՈՒԵՖԱ-ի գործընկերների հետ:

Ըստ այդմ, հայտնում ենք, որ այս պահի դրությամբ Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների հանդիպումների հետաձգման վերաբերյալ որոշում չկա: Վաղը՝ մարտի 13-ին, հարցը կքննարկվի ևս մեկ անգամ, և կկայացվի համապատասխան որոշում:  

Ինչ վերաբերում է Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա  ընկերական հանդիպումներին, ապա ՀՖՖ-ն ամենօրյա կապի մեջ է նաև Ուզբեկստանի և Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումների անցկացման վերաբերյալ վերջնական որոշումը կկայացվի մարտի 17-ին, երբ ՀՖՖ նախագահը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչների և ՈՒԵՖԱ-ի անդամ ասոցիացիաների նախագահների մասնակցությամբ օնլայն քննարկմանը: 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0
N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 28 52
2. Նոա 28 48
3. Ալաշկերտ 28 47
4. Շիրակ 28 46
5. Լոռի ՖԱ 27 40
6. Արարատ 27 33
N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 24 36
2. Փյունիկ 24 32
3. Գանձասար-Կապան 24 31
4. ՖԱ Երևան 24 0