Նորություններ

-
Սարգիս Ադամյան. «Ամենամեծ դժվարությունը երկրպագուների բացակայությունն է»
21.05.202018:55
Սարգիս Ադամյան. «Ամենամեծ դժվարությունը երկրպագուների բացակայությունն է»

Մայիսի 16-ին շուրջ երկամսյա դադարից հետո վերսկսվեց գերմանական Բունդեսլիգան, իսկ մայիսի 23-ին իր ծննդյան 27-րդ տարեդարձն է նշելու Հայաստանի ազգային հավաքականի և գերմանական «Հոֆենհայմի» հարձակվող Սարգիս Ադամյանը: ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Ադամյանի հետ այս թեմաների մասին և ոչ միայն: 

 -Սարգիս, ամբողջությամբ վերականգնվե՞լ ես վնասվածքից: Ե՞րբ քեզ կտեսնենք խաղադաշտում:

-Արդեն ավելի լավ եմ զգում: Գրեթե ապաքինվել եմ վնասվածքից, բայց դեռ ժամանակ է պետք՝ հասկանալու, թե երբ  կկարողանամ թիմակիցներիս օգնել խաղադաշտում:

-Գերմանական Բունդեսլիգան եվրոպական առաջին թոփ-առաջնությունն էր, որը երկամսյա դադարից հետո վերսկսվեց: Որքանո՞վ էր ճիշտ այդ որոշումը:

-Կարծում եմ՝ ֆուտբոլի վերադարձը ճիշտ որոշում էր։ Գերմանիան ֆուտբոլային երկիր է, մարդիկ ապրում են ֆուտբոլով։ Յուրաքանչյուր հանգստյան օր վերածվում է տոնի: Պետք է փոքր քայլերով վերադառնանք մեր բնականոն կյանքին: Այս տեսանկյունից ևս Բունդեսլիգայի վերադարձը համարում եմ արդարացված։

-Ինչո՞վ է տարբերվում ֆուտբոլը կորոնավիրուսից առաջ և հետո:
-Կան բազմաթիվ տարբերություններ։ Ամենամեծ տարբերությունը և դժվարությունը երկրպագուների բացակայությունն է։ Խաղերը նմանվում են ընկերական հանդիպումների, սակայն, միևնույն է, ունեն շատ մեծ նշանակություն։ Շատ բարդ է առանց երկրպագուների խաղալը, սակայն այս ամենն արվում է բոլորիս առողջությունն ապահովելու համար: Այս պահին դա ամենակարևորն է։

-Մրցաշրջանի մեծ մասն արդեն անցյալում է: Գո՞հ ես քո մրցելույթներից:

-Անցնող մրցաշրջանն ինձ համար գնահատում եմ դրական, քանի որ բազմաթիվ հանդիպումների եմ մասնակցել, գոլերի հեղինակ եմ դարձել թոփ ակումբների դեմ խաղում, գոլային փոխանցումներ եմ կատարել։ Ցավոք սրտի, մրցաշրջանի երկրորդ հատվածում ստացած վնասվածքս մի փոքր խանգարեց, բայց, ընդհանուր առմամբ, գոհ եմ արդյունքներից։
-Չնայած վերջին շրջանում անհաջող մրցելույթներին՝ ձեր ակումբի առջև դրվա՞ծ է Եվրոպա Լիգայի ուղեգիր ձեռք բերելու խնդիր:
-
Անպայման ուզում ենք հաջորդ մրցաշրջանում հանդես գալ Եվրոպա Լիգայում։ Գիտենք, որ հեշտ չի լինելու, սակայն պետք է փորձենք հաղթել մնացած խաղերում, որպեսզի զբաղեցնենք Եվրոպա Լիգայի ուղեգիր պարգևող 6-րդ կամ 7-րդ հորիզոնականը։
-Այս դադարի ընթացքում շփվե՞լ ես Հայաստանի ազգային հավաքականում թիմակիցներիդ հետ:
-Այո, խոսել եմ Վարազդատ Հարոյանի հետ։ Նա վնասվածք էր ստացել, փորձում էի օգնել նրան, որպեսզի կարողանա գա և վերականգնվի Գերմանիայում, սակայն, ինչպես արդեն գիտեք, կորոնավիրուսն այդ ամենին խանգարեց։

-Մայիսի 23-ին լրանում է քո 27-ամյակը: Ո՞ր տարեդարձն է եղել քո համար ամենահիշարժանը:

-Շատ է տպավորվել 25-ամյակս։ Նշեցինք ռեստորանում՝ ընտանիքիս և ընկերներիս հետ։
-Ինչպե՞ս ես պատրաստվում նշել ծննդյանդ տարեդարձն այս անգամ:

-Հաշվի առնելով ներկայիս իրավիճակը՝ շատ բան անել չեմ կարող։ Եթե հնարավորություն լինի՝ միգուցե ընտանիքս ինձ միանա, իսկ եթե ոչ,  կնշեմ ընկերուհուս հետ՝ տանը։

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
7. Փյունիկ 18 23
8. ՈՒրարտու 18 23
9. Գանձասար-Կապան 18 18
10. ՖԱ Երևան 18 0
N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 18 36
2. Լոռի ՖԱ 18 32
3. Ալաշկերտ 18 31
4. Արարատ 18 31
5. Նոա 18 30
6. Շիրակ 18 28
N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 18 23
2. ՈՒրարտու 18 23
3. Գանձասար-Կապան 18 18
4. ՖԱ Երևան 18 0