Մարզչական Ա դասընթաց

Այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցել ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի 2017 թվականի դասընթացին, ս․թ․ հունվարի 16-ից մինչև փետրվարի 28-ը կարող են լրացնել մասնակցության դիմում-հայտը (ներբեռնել այստեղ) և ուղարկել licensing@ffa.am էլեկտրոնային հասցեով։ Դիմում-հայտի հետ միասին անհրաժեշտ է ուղարկել նաև հետևյալ փաստթղթերի գունավոր սկան տարբերակները՝

1. գործող մարզչական Բ արտոնագիր
2. անձնագիր
3. մեկ հատ 3x4 չափի լուսանկար
4. դասընթացին դիմելու պահին մարզչական աշխատանքի առկայության փաստը և նվազագույնը մեկ տարվա աշխատանքային փորձը հավաստող հետևյալ 2 այլընտրանքներից մեկը՝

- աշխատանքային գրքույկ
- տեղեկանք աշխատավայրից

ՀՖՖ Մարզչական Ա արտոնագրի դասընթացի մասնակցության վճարը կազմում է 400,000 ՀՀ դրամ։

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 21 38
2. Փյունիկ 21 36
3. Ալաշկերտ 20 36
4. Բանանց 20 34
5. Լոռի ՖԱ 20 30
6. Շիրակ 21 27
7. Գանձասար-Կապան 20 23
8. Արցախ ՖԱ 20 14
9. Արարատ 21 14