Մարզչական Բ դասընթաց

Այն անձինք, ովքեր ցանկանում են մասնակցել ՀՖՖ Մարզչական Բ արտոնագրի 2017 թվականի դասընթացին, ս․թ․ հունվարի 16-ից մինչև փետրվարի 28-ը կարող են լրացնել մասնակցության դիմում-հայտը (ներբեռնել այստեղ) և ուղարկել licensing@ffa.am էլեկտրոնային հասցեով։ Դիմում-հայտի հետ անհրաժեշտ է կցել նաև անձնագրի և մեկ հատ 3*4 չափսի լուսանկարի գունավոր սկան տարբերակները։ Դասընթացին կարող են մասնակցել 21 տարին լրացած բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են ստանալ ֆուտբոլի մարզչի նախնական կրթություն և ծավալել մարզչական գործունեություն:

ՀՀ Ֆուտբոլի Բարձրագույն և Առաջին խմբերի ակումբների կամ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերին մասնակից ակումբների կամ մարզադպրոցների կողմից ներկայացվող թեկնածության պարագայում, դիմորդը վերոնշյալ փաստաթղթերին պետք է կցի նաև տվյալ ակումբի կամ մարզադպրոցի կողմից տրված ուղեկցող նամակ։

Մարզչական Բ արտոնագրի դասընթացը բաղկացած է ներածական և հիմնական հատվածներից։ Ներածական հատվածի ավարտից հետո մասնակիցը հանձնում է համապատասխան քննություն։ Քննության դրական արդյունքի պարագայում մասնակիցը շարունակում է ուսուցումը դասընթացի հիմնական հատվածի շրջանակներում։ Ներածական հատվածի քննության ձախողման պարագայում մասնակցի հետագա ուսուցումը տվյալ դասընթացի շրջանակներում դադարեցվում է։

Մարզչական Բ արտոնագրի դասընթացի մասնակցության գումարը կազմում է 200,000 ՀՀ դրամ։

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 21 38
2. Փյունիկ 21 36
3. Ալաշկերտ 20 36
4. Բանանց 20 34
5. Լոռի ՖԱ 20 30
6. Շիրակ 21 27
7. Գանձասար-Կապան 20 23
8. Արցախ ՖԱ 20 14
9. Արարատ 21 14