Առաջին փոխնախագահ/Գործադիր տնօրեն

ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ ԺՈՐԱՅԻ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ/գործադիր տնօրեն

 

Ծնվել է 1970 թ. մարտի 27-ին: Ծառայել է խորհրդային բանակում: Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի տնտեսական եւ սոցիալական պլանավորման ֆակուլտետը՝ տնտեսագետի որակավորմամբ, Փարիզի Քաղաքագիտական հետազոտությունների համալսարանի Քաղաքագիտության և կառավարման ֆակուլտետը՝ Եվրոպական սպորտի կառավարման մագիստրոսի աստիճանով: 1992-1999 թվականներին Երեւանի  «Փյունիկ» ՖԱ-ում զբաղեցրել է գլխավոր հաշվապահի, փոխնախագահի, գործադիր տնօրենի պաշտոնները: 1998-2003 թվականներին մի շարք գործադիր պաշտոններ է զբաղեցրել արտադրական ձեռնարկություններում:  2003 թ-ից մինչ օրս  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրենն է, 2011 թ.-ից՝ նաև ՀՖՖ առաջին փոխնախագահը: Զարգացման Հայկական բանկի տնօրենների խորհրդի նախագահն է: ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի մի շարք կոմիտեների անդամ է: 2005 թվականից նաեւ ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է: 2007-2009 թթ. եղել է  ՈՒԵՖԱ-ի Խաղացողների կարգավիճակի, տրանսֆերների, գործակալների եւ  խաղերի գործակալների կոմիտեի անդամ: 2008 թ.-ից՝ ՖԻՖԱ-ի պատվիրակ է: 2009 թ.-ից՝ ՈՒԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ֆուտբոլի կոմիտեի անդամ, 2015-ից՝ ՈՒԵՖԱ-ի Պատանեկան և սիրողական ֆուտբոլի կոմիտեի 3-րդ փոխնախագահ:

 

Ամուսնացած է, ունի 1 աղջիկ և 1 տղա:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 15 30
2. Գանձասար-Կապան 15 24
3. Բանանց 15 22
4. Շիրակ 15 19
5. Փյունիկ 15 17
6. Արարատ 15 9