Մասսայական ֆուտբոլ

Մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագիրը ՀՖՖ ամենալայնածավալ, երկարաժամկետ և կարևորագույն ծրագրերից մեկն է, որը մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման, մտավոր և ֆիզիկական ենթակառուցվածքի բարելավման և այլ ծրագրերի հետ մեկտեղ ՀՖՖ կողմից ճանաչվել է` որպես հայկական ֆուտբոլի զարգացման գերակա ուղղություն և հետևողականորեն իրագործվում է` սկսած 2003թ-ից: 
Մասսայական ֆուտբոլն իր մեջ ներառում է ողջ սիրողական ֆուտբոլն իր բոլոր դրսևորումներով, և բոլոր նրանք, ովքեր կանոնավոր և պրոֆեսիոնալ սկզբունքներով չեն զբաղվում ֆուտբոլով` հանդիսանում են մասսայական ֆուտբոլի զարգացման ծրագրի թիրախային խմբերը: Դրանք ներառում են, բայց չեն սահմանափակվում վետերանների, ուսանողական, բակային, մասնակի անկարողունակ կամ թերի զարգացածների, ազատազրկվածների ֆուտբոլով և այլն:

Գեոթիմ ընկերությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցում են “Սպորտի և խաղաղության դպրոցներ” ծրագրի շրջանակներում

Գեոթիմ ընկերությունը և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցում են “Սպորտի և խաղաղության դպրոցներ” ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Վայոց Ձոր և Սյունիք մարզերի Գորայք, Գնդեվազ և Սարավան համայնքներում:
Գեոթիմ ընկերությունը պարտավորություն է վերցրել նպաստել այս համայնքների երկարաժամկետ զարգացմանը, որի անբաժանելի մասն է լինելու սպորտի, առողջ ապրելակերպի տարածումը և երեխաների ու պատանիների սպորտային կրթությունը: Սա ընկերության հերթական սոցիալական ծրագիրն է, որտեղ սերտ համագործակցությունը Գեոթիմի, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի և երեք համայնքների միջև կօգնի լուծել գյուղական վայրերի համար չափազանց կարևոր հարց՝ երեխաների և երիտասարդների առողջ զբաղվածություն: 
Ուստի, կարևորելով սպորտի և ֆուտբոլի զարգացումը գյուղական վայրերում, Գեոթիմը և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան միասին կիրականացնեն այս նախաձեռնությունը՝ մեկ թիմ, մեկ նպատակ սկզբունքով: 
“Սպորտի և խաղաղության դպրոցներ” ծրագրի նպատակն է խթանել սպորտը և առողջ ապրելակերպը շահառու գյուղերում. այն ներառելու է 9-14 տարեկան 140 երեխաներ: Ծրագրի շրջանակներում վերապատրաստվելու են 10 տեղացի ուսուցիչներ, ապահովվելու է ամառային հանգիստ, կազմակերպվելու են միջգյուղային սպորտլանդիաներ և ֆուտբոլային մրցումներ:
Մենք սիրում ենք ֆուտբոլ, մենք սիրում ենք մեր սերունդներին – սա է այս համագործակցության մեր կարգախոսը: Գնդեվազի, Գորայքի և Սարավանի երեխաներն ու պատանիները կունենան հոյակապ հնարավորություն լավագույն մարզիչների հետ ակտիվ պարապելու, աշխատելու թիմով, մասնակցելու սպորտային միջոցառումների և վերջապես լինելու առողջ և ուժեղ:



Միջոցառման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ


2003/2008 թվականներին անցկացվել են մոտ 1000 մասսայական ֆուտբոլային միջոցառումներ, որոնց մասնակցել են ընդհանուր հաշվարկով 150.000 երեխաներ, մարզիչներ, սիրողական մարզիկներ, ուսանողներ, վետերաններ, քաղաքական գործիչներ, լրագրողներ, մասնակի անկարողունակ կամ թերի զարգացածներ և այլն: Նշված միջոցառումների մեծամասնությունն այսօր կրում է արդեն ավանդական բնույթ:
Մասսայական ֆուտբոլի զարգացման կարևորագույն բաղադրիչներից է մարզիչների և ինստրուկտորների կրթումն ու վերապատրաստումը: Եվ այսօր արդեն կրթվել են մոտ 900 մարզիչ-ինստրուկտորներ, որոնք ստացել են միջազգային “C“ արտոնագրի չափորոշիչների համապատասխան հավաստագրեր և իրավունք են ստացել աշխատելու 8-ից 12 տարեկան երեխաների հետ:
ՀՖՖ մասսայական ֆուտբոլի զարգացման թերևս ամենակարևոր ձեռքբերումը “Ֆուտբոլը հանրակրթական դպրոցներում” ծրագիրն է: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի նախաձեռնությամբ ստորագրվեց եռակողմ պայմանագիր, Սպորտի և երիտասարդության հարցերի, Գիտության և կրթության նախարարությունների և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջև համաձայն որի` 2009 թվականի հունվարից 450 դպրոցներում փորձնական և ապա սեպտեմբերից` բոլոր հանրակրթական դպրոցներում ֆիզկուլտուրայի երրորդ դասաժամը կդասավանդվի “Ֆուտբոլ” առարկան:
2007-2008թթ ՀՖՖ-ն պարգևատրվել է ՈւԵՖԱ-ի 5 “Մասսայական ֆուտբոլի լավագույն միջոցառում” տարբեր նոմինացիաներում, իսկ արդեն 2008թ hոկտեմբերին, ի թիվս 33 այլ ֆեդերացիաների` անդամագրվեց ՈՒԵՖԱ մասսայական ֆուտբոլի խարտիային, ինչը մեկ անգամ ևս ապացուցում է ՀՖՖ մասսայական ֆուտբոլի զարգացման մարտավարության նպատակաուղղվածությունը:

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 48
2. Գանձասար-Կապան 24 46
3. Շիրակ 24 43
4. Փյունիկ 24 36
5. Բանանց 24 20
6. Արարատ 24 9