Մրցավարների դասընթաց

Մրցավարական դպրոցի ղեկավարումն ու ֆինանսական աջակցությունն իրականացվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: ՀՖՖ մրցավարական դպրոցն հայտարարում է ուսանողների (16-25 տարեկան) հավաքագրում յուրաքանչյուր տարվա սկզբին: Ընտրությունը տեղի է ունենում հեռուստատեսային գովազդների, թերթերի և ֆուտբոլային ակումբների օգնությամբ: Դասընթացների տևողությունը 1 տարի է, որի ընթացքում ուսանողներն ստանում են նախնական կրթություն: Ուսանողները պետք է հանձնեն բժշկական թեստ: Ուսանողները բաժանվում են 3-4 հոգանոց խմբերի: Յուրաքանչյուր խումբ ունենում է իր ղեկավարը (բարձր որակավորում ունեցող նախկին մրցավար), որը զարգացնում է ուսանողների տեսական (խաղի կանոններ և մրցավարական մեթոդաբանություն) և գործնական գիտելիքները: Յուրաքանչյուր խումբ մասնակցում է առանձին դասերի ՀՖՖ-ում շաբաթը 2-3 անգամ, իսկ ամիսը երկու անգամ բոլոր խմբերի համար կազմակերպվում են համատեղ դասեր: Շաբաթը մեկ անգամ անցկացվում են նաև ֆիզիկական մարզումներ: Կրթական պրոցեսի ընթացքում ուսանողները ներկա են գտնվում մի շարք հանդիպումների և իրենց ղեկավարների հետ վերլուծում դրանք:

 

Ուսուցման 7 ամիսներից հետո ուսանողները պետք է հանձնեն տեսական և ֆիզիկական թեստ: Այն ուսանողները, ովքեր հաջողությամբ հանձնում են թեստը, սկսում են սպասարկել մանկապատանեկան առաջնությունների հանդիպումները՝ (մինչև 10, 11, 12 տարեկանների մրցաշարեր) որպես գլխավոր մրցավար և մրցավարի օգնական: Նրանց վերահսկող ղեկավարները միշտ նրանց հետ են խաղերի ընթացքում: Դասընթացի ավարտվելուց հետո ղեկավարները պատրաստում են բնութագիր (ֆիզիկական վիճակ, տեսական գիտելիքներ, խաղեր և այլն), որտեղ նշում են ուսանողի բոլոր լավագույն որակները և այն ոլորտը, որտեղ նրանք իրենց դրսևորել են լավագույն կողմով (մրցավար կամ մրցավարի օգնական): Դրանից հետո բնութագիրը տրվում է ՀՖՖ Մրցավարական կոմիտեին: Հաշվի առնելով ղեկավարների զեկույցները՝ Մրցավարական կոմիտեն կատարում է շրջանավարտների դասակարգում և տալիս նրանց մանկապատանեկան ավելի բարձր տարիքային առաջնությունների հանդիպումներ սպասարկելու իրավունք:

 

Ավարտելուց հետո նախկին ուսանողները մշտապես մնում են ՀՖՖ Մրցավարական կոմիտեի հսկողության տակ: Հաջորդ մրցաշրջանի ընթացքում ղեկավարները շարունակում են աշխատել ուսանողների հետ, հետևում են նրանց սպասարկած հանդիպումներին ամիսը 2-3 անգամ՝ նրանց առաջխաղացումը տեսնելու համար, որից հետո ՀՖՖ Մրցավարական կոմիտեին են ներկայացնում զեկույց նրանց աշխատանքի մասին:

.

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 17 33
2. Բանանց 17 29
3. Փյունիկ 17 27
4. Արարատ-Արմենիա 17 26
5. Լոռի ՖԱ 17 25
6. Շիրակ 17 22
7. Գանձասար-Կապան 17 22
8. Արարատ 17 13
9. Արցախ ՖԱ 16 12