Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտ

ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԸ

 

 

 

 

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

 

 

   

 

    

 

   

 

ՄԵԴԻԱ ՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

ՄԵԴԻԱ ՏՐԻԲՈՒՆԱ

 

Մարզադաշտի տրիբունաների առանձին և անվտանգ հատվածում ծածկով աշխատանքային տարածք՝ նստատեղերով, նոթբուքերի համար նախատեսված աշխատանքային սեղաններով, էլեկտրաէներգիայի առանձին վարդակներով, Wi Fi  ինտերնետ կապով:

 

 

 

 

ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՆԵՐԻ ՍՐԱՀ

 

Աշխատանքային սեղաններով, աթոռներով, Wi Fi  ինտերնետ կապով, հեռուստատեսային տեսախցիկների համար առանձնացված հատուկ հարթակով, լուսավորությամբ, ձայնային համակարգով կահավորված տարածք, որն ունի մարզիչների, ֆուտբոլիստների և Մեդիայի ներկայացուցիչների համար նախատեսված առանձին մուտքեր և գտնվում է Մեդիայի ներկայացուցիչների համար դեպի Մարզադաշտ առանձնացված մուտքի հարևանությամբ:

 

   

 

ՄԵԴԻԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՐԱՀ

 

Սեղաններով, աթոռներով, Wi Fi  ինտերնետ կապով, մոնիտորներով, կանանց և տղամարդկանց համար առանձնացված սան հանգույցներով կահավորված տարածք` քեյթերինգ ծառայությամբ` Մեդիայի ներկայացուցիչների աշխատանքային գործունեությունն ապահովելու համար:

 

   

 

ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀԱՏՈՒԿ ԽՑԻԿՆԵՐ

 

Ոչ իրավատեր հեռարձակողների և ֆոտոթղթակիցների համար հատուկ պահախցիկներով առանձնացված պահպանվող տարածք:

 

 

ՖՈՏՈԹՂԹԱԿԻՑՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՏԻ

 

Մարզադաշտի հատուկ գոտիներում առանձնացված տարածք:

 

   

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ

 

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտը նախկինում կրել է «Դինամո» անվանումը:

 

   

 

  

1931թվականին «Դինամո» մարզական ընկերությունը Երևանում ֆուտբոլի մարզադաշտ կառուցելու խնդրանքով դիմել է Հայաստանի Ժողկոմխորհին, որի որոշմամբ մարզադաշտի շինարարության համար քաղխորհուրդը Երևանի կենտրոնում հատկացրել է 16 հա տարածք:

 

Մարզադաշտի հիմնական շինարարական աշխատանքները սկսվել են 1933թվականին:

 

1935 թվականին այն հանձնվել է շահագործման:

 

Առաջին ֆուտբոլային հանդիպումը «Դինամո» մարզադաշտում տեղի է ունեցել 1935 թվականի հունիսին, մարզադաշտի բացման կապակցությամբ՝ Երևանի «Սպարտակի» և Մոսկվայի ԿԲԿՏ-ի միջև: 

 

Առաջին անգամ մարզադաշտը վերանորոգվել է 1963 թվականին:

 

Մարզադաշտի ճարտարապետն է ԽՍՀՄ ժողովրդական ճարտարապետ Կորյուն Հակոբյանը: Մարզադաշտի նախագծմանը նրա հետ մասնակցել է նաև ճարտարապետ Գ. Ճգնավորյանը:

 

Մարզադաշտի գլխավոր հատակագիծը մանրակրկիտ ուսումնասիրված է եղել՝ սկսած մարզադաշտի և նրա շուրջ գտնվող այգու փոխկապակցվածությունից և կանաչապատման համակարգից:

 

Երկրորդ անգամ մարզադաշտը վերանորոգվել է 2000 թվականին:

 

Մարզադաշտն ունի մուտքի էլեկտրոնային համակարգ, VIP տրիբունա, տեսահսկման համակարգեր, 10 սանհանգույց,   

 

Հայաստանի ազգայի հավաքականն իր առաջին հանդիպումն անցկացրել է 2000 թվականին:

 

   

Ֆան Ակումբ Ֆան Ակումբ

Սիրո՞ւմ եք ֆուտբոլ: Սիրո՞ւմ եք թիմային պայքար: Սիրո՞ւմ եք Հայաստանի ազգային հավաքականը: Միացեք Հայաստանի ազգային հավաքականի ֆան-ակումբին:

Մանրամասն

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 15 30
2. Գանձասար-Կապան 15 24
3. Բանանց 15 22
4. Շիրակ 15 19
5. Փյունիկ 15 17
6. Արարատ 15 9