Նորություններ

-
Նոր շարք` «Մերոնք դրսում». ամեն երկուշաբթի
11.03.201312:01
Նոր շարք` «Մերոնք դրսում». ամեն երկուշաբթի

ՀՖՖ պաշտոնական կայքը սկսում է նոր` «Մերոնք դրսում» շարքը: Այսուհետ, յուրաքանչյուր երկուշաբթի այս խորագրի ներքո կներկայացնենք Հայաստանի ազգային հավաքականի արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստների՝ իրենց ակումբներում ցուցադրած հիմնական արդյունքները: Այս տուրում առավել աչքի ընկած ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանն է, ով նոր ակումբի կազմում իր առաջին իսկ պաշտոնական խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ: Գոլով և գոլային փոխանցումով աչքի ընկավ Արաս Օզբիլիսը: Իր հաշվին մեկ գոլային փոխանցում գրանցեց Մարկոս Պիցելլին:

 

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Դինամո» Մոսկվա- «Լոկոմոտիվ» Մոսկվա՝ 1:0, չի մասնակցել հանդիպմանը:

 

Գևորգ Կասպարով, Իրանի առաջնություն, «Զոբ ահան»-«Ալումինիում»՝ 0:0, խաղացել է 90 րոպե:

 

Հրայր Մկոյան, Չեխիայի առաջնություն, «Սլովան» Լիբերեց-«Դինամո» Չեշկե Բուդեյովիցե՝3:1, խաղացել է 90 րոպե:

 

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Վոստոկ»-«Ակտոբե»՝0:1, խաղացել է 90 րոպե, զգուշացվել է:

 

Վալերի Ալեքսանյան, Իրանի առաջնություն, «Դամաշ» Գիլան-«Սանաթ Նաֆթ» Աբադան՝ 3:1, չի մասնակցել հանդիպմանը:

 

Լևոն Հայրապետյան, Լեհաստանի առաջնություն, «Լեխիա» Գդանսկ, շարունակում է ապաքինվել վնասվածքից:

 

Արտյոմ Խաչատուրով, Մոլդովայի առաջնություն, «Շերիֆ» Տիրասպոլ-«Դաչիա» Քիշնև՝0:0, չի մասնակցել հանդիպմանը:

 

Կառլեն Մկրտչյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Իլյիչևեց»՝0:0, խաղացել է 90 րոպե:

 

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ» Դոնեցկ-«Իլյիչևեց» Մարիուպոլ՝0:0, չի մասնակցել հանդիպմանը:

 

Հենրիխ Մխիթարյան, Ուկրաինայի առաջնություն,  «Վորսկլա» Պոլտավա-«Շախտյոր» Դոնեցկ՝ 0:1,  խաղացել է 90 րոպե:

 

Արթուր Եդիգարյան, Ուկրաինայի առաջնություն, «Գովեռլա» Ուժգորոդ-«Դնեպր» Դնեպրոպետրովսկ՝0:1, խաղացել է 45 րոպե:

 

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Վոլգա» Նիժնի Նովգորոդ-«Կուբան» Կրասնոդար՝ 0:2, խաղացել է 90 րոպե, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում:

 

Մարկոս Պիցելլի, Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Վոլգա» Նիժնի Նովգորոդ-«Կուբան» Կրասնոդար՝ 0:2, խաղացել է 75 րոպե, կատարել 1 գոլային փոխանցում:

 

Էդգար Մալաքյան, Չեխիայի առաջնություն, «Սլովան» Լիբերեց-«Դինամո» Չեշկե Բուդեյովիցե՝3:1, չի մասնակցել հանդիպմանը:

 

Զավեն Բադոյան, Բելառուսի առաջնություն, «ԲԱՏԵ», Բորիսով, հանդիպումներ չի անցկացրել:

 

Մասիս Ոսկանյան, Բելգիայի առաջնություն, «Ռոսելար», շարունակում է ապաքինվել վնասվածքից:

 

Նորայր Ասլանյան, Հոլանդիայի առաջնություն, «Էմմեն»-«Գոու ըհեդ իգլս»՝2:0, չի մասնակցել հանդիպմանը:   

 

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի Պրեմիեր լիգա «Սպարտակ» Մոսկվա-«Թերեք» Գրոզնի՝ 3:1, խաղացել է 82 րոպե, դարձել է 3 գոլի հեղինակ:

 

Արթուր Սարկիսով Ռուսաստանի Պրեմիեր լիգա, «Վոլգա» Նիժնի Նովգորոդ-«Կուբան» Կրասնոդար՝ 0:2, խաղացել է 90 րոպե:

 

Էդգար Մանուչարյան, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Ուրալ»-«Վոլգար» հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին:

 

Միխայիլ Մարկոսով, Ռուսաստանի Ֆուտբոլի ազգային լիգա, «Ուֆա»-«Սիբիր» հանդիպումը տեղի կունենա այսօր: 

Բարձրագույն խումբ

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 3 9
2. Արարատ-Արմենիա 2 6
3. Շիրակ 3 6
4. Լոռի ՖԱ 2 4
5. Նոա 3 4
6. Ալաշկերտ 2 3
7. Փյունիկ 2 3
8. Գանձասար-Կապան 3 2
9. ՖԱ Երևան 3 0
10. ՈՒրարտու 3 0