ՀՖՖ Գործադիր կոմիտեի անդամ
Ծնվել է 1989 թվականի հուլիսի 12-ին
2010թ․ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ստացել բակալավրի որակավորման աստիճան:
2012-2013 թթ․ սովորել է Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիայում:
2014 թ․ ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ստացել մագիստրոսի որակավորման աստիճան:
2012-2013թթ․ աշխատել է «ԴՅՈՒՖԻ ԱՐՄԵՆԻԱ» ՓԲԸ-ում որպես մենեջեր:
2013թ․-ից առ այսօր աշխատում է «ՍԱՆՌԱՅՍ ՍՈՖՏՎԵՌ ԴԵՎԵԼՈՓՄԵՆԹ» ՍՊԸ-ում որպես գործադիր տնօրեն:
2015թ․ սեպտեմբերի 14-ից աշխատել է «Ֆուտբոլային Ակումբ Ուրարտու» մարզական հասարակական կազմակերպությունում որպես ֆինանսական գծով տնօրեն:
2016թ․ հունիսի 27-ից մինչև 2022թ. հուլիսի 1-ը զբաղեցրել է «Ուրարտու» ակումբի գլխավոր տնօրենի պաշտոնը: