Նորություններ

-
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն այսօր կմրցի ՆՀՀ Մակեդոնիայի հետ
17.01.201317:21
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն այսօր կմրցի ՆՀՀ Մակեդոնիայի հետ

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել հունվարի 22-ին Բուլղարիայում մեկնարկող Եվրոպայի ֆուտզալի առաջնության նախընտրական փուլի մրցաշարին: Երեկ երեկոյան թիմը ժամանել է ՆՀՀ Մակեդոնիա, որտեղ կանցկացնի երկու ընկերական հանդիպում ՆՀՀ Մակեդոնիայի ֆուտզալի ազգային ընտրանու հետ: Մանրամասն տեղեկություններ ստանալու նպատակով ՀՖՖ պաշտոնական կայքը հեռախոսազրույց ունեցավ Հայաստանի պատվիրակության կազմում Սկոպիե մեկնած, ՀՖՖ Հավաքական թիմերի մենեջեր Հրաչյա Ղամբարյանի հետ.

«Երեկ երեկոյան ժամանեցինք Մակեդոնիա և հենց երեկ էլ հավաքականն անցկացրեց առաջին մարզումը: Տղաների տրամադրությունը նորմալ է, բոլորը կազմ ու պատրաստ են, իսկ հրավիրված ֆուտբոլիստներից բացակայում է միայն Կիպրոսում հանդես եկող Արմեն Դանիելյանը, ով, հավանաբար, թիմին կմիանա արդեն Բուլղարիայում: Այս պահին պատրաստվում ենք մեկնել Նեգոտինո քաղաք, որտեղ էլ կկայանա ՆՀՀ Մակեդոնիայի և Հայաստանի ֆուտզալի հավաքականների միջև հանդիպումը: Այն կսկսվի Երևանի ժամանակով 21.00-ին»:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13