Նորություններ

-
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շնորհավորել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին
11.03.201312:04
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շնորհավորել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին շնորհավորել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին ծննդյան 50-ամյակի կապակցությամբ:  Միշել Պլատինին շնորհավորական իր նամակում մասնավորապես գրել է. «Հարգարժան Ռուբեն, իմ ջերմագին մաղթանքներն եմ հղում քեզ ծննդյանդ  50 ամյակի կապակցությամբ: Ցանկանում եմ առողջություն, մեծ եռանդ ու նորանոր հաջողություններ թե կյանքում,  թե գործում:  Հայկական ֆուտբոլի վերջին տարիների ակնհայտ զարգացումը քո գործունեության եւ անդադար ջանքերի անվիճելի հաստատումն է: Օգտվելով առիթից, այսօր քեզ մաղթում եմ նոր ֆուտբոլային հաղթանակներ 2014թ. աշխարհի առաջնության որակավորման գալիք փուլում: Մեկ անգամ եւս ընդունիր խնդրում եմ իմ լավագույն շնորհավորանքները այս գեղեցիկ օրվա առթիվ:»

 

Ծննդյան 50 ամյակի կապակցությամբ ՀՖՖ նախագահը բազմաթիվ շնորհավորական նամակներ է ստացել Եվրոպական ֆուտբոլի ղեկավարներից, ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամներից, ազգային ասոցիացիաների նախագահներից, ֆուտբոլային ընտանիքի անդամներից, հայկական ֆուտբոլի երկրպագուներից:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 16 31
2. Ալաշկերտ 16 30
3. Արարատ-Արմենիա 16 28
4. Նոա 17 28
5. ՈՒրարտու 14 24
6. Լոռի ՖԱ 24 23
7. Վան 18 21
8. Փյունիկ 16 15
9. Շիրակ 17 12