Նորություններ

-
Հայտնի է Չեխիայի ազգային հավաքականի ժամանակացույցը Երևանում
21.03.201315:04
Հայտնի է Չեխիայի ազգային հավաքականի ժամանակացույցը Երևանում
Մարտի 26-ին՝ ժամը 20:00, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի հանդիպումը Հայաստանի և Չեխիայի ազգային հավաքականների միջև: Արդեն հայտնի է Չեխիայի հավաքականի ժամանակացույցը Երևանում: Չեխերը Երևան կժամանեն մարտի 24-ի երեկոյան և կհանգրվանեն Golden Palace հյուրանոցում: Մարտի 25-ին՝ ժամը 17:15, «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Չեխիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Բիլեկի մամուլի ասուլիսը: Նույն օրը՝ ժամը 18:00, «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա Չեխիայի ազգային հավաքականի մարզումը, որի առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ ներկայացուցիչների համար:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 13 25
3. Լոռի ՖԱ 14 23
4. Արարատ-Արմենիա 12 21
5. Նոա 13 19
6. ՈՒրարտու 12 18
7. Վան 15 15
8. Փյունիկ 13 9
9. Շիրակ 13 6