Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց մինչև 21 տարեկանների հավաքականին
21.03.201322:08
Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց մինչև 21 տարեկանների հավաքականին

Այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի ունեցավ Հայաստանի ազգային և մինչև 21 տարեկանների հավաքականների միջև ստուգողական հանդիպումը: Թիմերը խաղադաշտ դուրս եկան հետևյալ մեկնարկային կազմերով.

 

Հայաստանի ազգային հավաքական
1.Ռոման Բերեզովսկի, 13.Կամո Հովհաննիսյան, 5.Ռոբերտ Արզումանյան, 3.Վարազդատ Հարոյան, 16.Վալերի Ալեքսանյան, 22.Էդգար Մանուչարյան, 18.Հենրիխ Մխիթարյան, 20.Կարեն Մուրադյան, 10.Գեւորգ Ղազարյան, 8.Մարկոս Պիզելի, 14.Յուրա Մովսիսյան


Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքական
12.Գոռ Մանուկյան, 3.Տարոն Ոսկանյան, 4.Գրիգոր Հովհաննիսյան, 17.Ալեն Հաբարձումյան, 2.Արման Հովհաննիսյան, 8.Գագիկ Պողոսյան, 21.Նաիրի Մինասյան, 19.Դավիթ Հակոբյան, 7.Աշոտ Սարդարյան, 10.Աղվան Պապիկյան, 9.Սարգիս Բալոյան

 

Սկզբնապես նախատեսված 30 րոպեանոց 3 խաղակեսերի փոխարեն թիմերը խաղացին 2 խաղակես՝ 35-ական րոպեով: Ազգային հավաքականի ֆուտբոլիստները բնականաբար առավելություն ունեին ամբողջ խաղի ընթացքում, ինչն էլ իր արտացոլումը գտավ խաղի վերջնական արդյունքի մեջ: Առաջին խաղակեսում Էդգար Մանուչարյանի և երկրորդ խաղակեսում Հենրիխ Մխիթարյանի և նույն Էդգար Մանուչարյանի գոլերի շնորհիվ ազգային հավաքականը հաղթեց 3:0 հաշվով: Թե ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, թե մինչև 21 տարեկանների հավաքական գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը կատարեցին մի շարք փորձարկումներ: Մասնավորապես, ազգային հավաքականի կազմում առաջին անգամ ձախ պաշտպանի դիրքում հանդես եկավ Վալերի Ալեքսանյանը, իսկ Էդգար Մանուչարյանը, փոխարինվելով առաջին խաղակեսից հետո կրկին դուրս եկավ խաղադաշտ երկրորդում: Բացի այդ Ռոման Բերեզովսկին երկրորդ խաղակեսում պաշտպանում էր մինչև 21 տարեկանների հավաքականի դարպասը, իսկ ազգային հավաքականի կազմում խաղում էր Գևորգ Կասպարովը: Իր հերթին մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում փոխարինման դուրս եկան խաղին հայտավորված գրեթե բոլոր ֆուտբոլիստները:

 

Այս խաղից հետո ֆուտբոլիստները հնարավորություն կունենան հանգստանալ, իսկ արդեն վաղը Հայաստանի ազգային հավաքականը կշարունակի իր նախապատրաստությունը մարտի 26-ին կայանալիք Հայաստան-Չեխիա հանդիպմանը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 10 18
2. Արարատ-Արմենիա 9 18
3. Ալաշկերտ 10 18
4. Լոռի ՖԱ 10 17
5. Նոա 11 16
6. ՈՒրարտու 9 15
7. Վան 11 10
8. Շիրակ 10 5
9. Փյունիկ 10 5