Մարտի 26-ին Հայաստանի ազգային հավաքականը անցկացրեց հերթական հանդիպումը 2014թ. Աշխարհի գավաթի ընտրական մրցաշարի շրջանակներում: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մեր ընտրանին ընդունել էր Չեխիայի հավաքականին: Հանդիպումն ավարտվեց 3:0 հաշվով հօգուտ հյուրերի: Երկու գոլի հեղինակ դարձավ Մատեյ Վիդրան, վերջնական հաշիվը ձևակերպեց Դանիել Կոլարը: