Նորություններ

-
Տեղի ունեցավ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց մարզադաշտի բացման արարողությունը (տեսանյութ)
29.04.201316:27
Տեղի ունեցավ ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի նորակառույց մարզադաշտի բացման արարողությունը (տեսանյութ)
Ապրիլի 29-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում տեղի ունեցավ նորակառույց մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Նոր մարզադաշտի բացումն ազդարարող կարպմիր ժապավենը կտրեցին Տարոն Մարգարյանը և ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի տնօրեն Արթուր Մանուկյանը:
 
Այնուհետև ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը և Տարոն Մարգարյանը ծանոթացան մարզադաշտի ենթակառուցվածքներին։
 
Բացման արարողությունից հետո մարզադաշտը տրամադրվեց «Բանանց-2» և «Փյունիկ-2» թիմերի ֆուտբոլիստներին, որոնք անցկացնում էին Հայաստանի Առաջին խմբի առաջնության հերթական տուրի հանդիպումը: Հանդիպման առաջին խորհրդանշական հարվածը կատարեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 
ՀՖՖ տեխնիկական կենտրոնի՝ Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտը ապահովված է 2500 նստատեղով, ծածկած տրիբունայով, 3000 մետր քառակուսի օգտակար մակերեսով եւ սպասարկման շինություններով:
 
 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Փյունիկ 30 71
2. Արարատ-Արմենիա 30 68
3. Արարատ 29 46
4. Ալաշկերտ 28 45
5. Նոա 30 38
6. ՈՒրարտու 28 35
7. Նորավանք 29 24
8. Վան 29 19
9. ԲԿՄԱ 29 15