Մայիսի 7-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի ունեցավ 2012-2013թթ. Հայաստանի Գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպումը: Երևանի «Փյունիկը» 1:0 հաշվով առավելության հասավ Գյումրիի «Շիրակի» նկատմամբ և վեցերորդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: Միակ գոլի հեղինակ դարձավ Տարոն Ոսկանյանը 39-րդ րոպեին: