// Չեխիա-Հայաստան ընտրական հանդիպումը՝ սեպտեմբերի 6-ին

Նորություններ

-
Չեխիա-Հայաստան ընտրական հանդիպումը՝ սեպտեմբերի 6-ին
30.08.201315:53
Չեխիա-Հայաստան ընտրական հանդիպումը՝ սեպտեմբերի 6-ին

Սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20:00-ին, Պրահայի «Էդեն Արենա» մարզադաշտում տեղի կունենա Չեխիա-Հայաստան ընտրական հանդիպումը, որի ավարտից անմիջապես հետո Հայաստանի ազգային հավաքականը կվերադառնա Երևան և սեպտեմբերի 7-ին կվերսկսի մարզումները ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում` նախապատրաստվելով Հայաստան-Դանիա հանդիպմանը:

 

Սեպտեմբերի 7-ից 9-ը թիմը կանցկացնի փակ մարզումներ: Սեպտեմբերի 9-ին, ժամը 12:00-ին «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:

 

Սեպտեմբերի 10-ին` ժամը 20:00-ին, «Հրազդան» մարզադաշտում կկայանա Հայաստան-Դանիա ընտրական հանդիպումը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 5 10
2. Արարատ 4 9
3. Վան 5 9
4. Ալաշկերտ 5 8
5. Նոա 4 7
6. Գանձասար-Կապան 6 7
7. Լոռի ՖԱ 5 6
8. Արարատ-Արմենիա 4 5
9. Փյունիկ 6 5
10. Շիրակ 4 1