Նորություններ

-
Մեր copy-paste լրատվությունը հայտնվել է հերթական անհեթեթ վիճակում
23.10.201313:26
Մեր copy-paste լրատվությունը հայտնվել է հերթական անհեթեթ վիճակում

Հայկական copy-paste լրատվությունը հերթական թյուրիմացության մեջ է ընկել՝ դրանում նետելով նաեւ իր ընթերցողներին: Վաղ առավոտյան ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից վերցվել է մի տեղեկատվություն, որ իբր Ռաֆայել Նազարյանը նշանակվել է ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար: ՈՒԵՖԱ-ի կայքում այդ տեղեկատվությունը հայտնվել է ՈՒԵՖԱ-ի կայքի հայաստանյան ներկայացուցիչ Խաչիկ Չախոյանի հրապարակման ոչ ճիշտ թարգմանության պատճառով, որն անմիջապես էլ ՈՒԵՖԱ-ի կայքի պատասխանատուների կողմից ուղղվել է եւ այդ հրապարակումը կայքից հեռացվել է: Եվ չնայած այն հանգամանքին, որ ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում արդեն մի քանի ժամ այդպիսի տեղեկատվություն չկա, որ այդպիսի լուր չկա ՀՖՖ պաշտոնական կայքում եւ ընդհանրապես, որ այդպիսի պաշտոն գոյություն չունի, մեր copy-paste լրատվությունը շարունակում է այդ տեղեկատվությունը տարածել՝ հղում անելով ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքին: Խնդրում ենք ուշադիր լինել եւ չտարածել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

ՀՖՖ մամուլի քարտուղարություն

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ 13 25
2. Ալաշկերտ 13 25
3. Լոռի ՖԱ 15 23
4. Արարատ-Արմենիա 13 22
5. Նոա 14 22
6. ՈՒրարտու 12 18
7. Վան 15 15
8. Փյունիկ 13 9
9. Շիրակ 14 7