Նորություններ

-
Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը «Բարեկամություն» մրցաշարում
15.11.201316:35
Հայաստանի կանանց հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը «Բարեկամություն» մրցաշարում

Կրասնոդարում տեղի ունեցավ «Բարեկամություն» միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 1998 թ. և ավելի վաղ ծնված աղջիկների թիմեր՝ Հայաստանի հավաքականը, «Յունոստ-ՑՍՊ №4» և «Կուբանոչկան»: Մրցաշարում առաջին տեղ գրավեց «Կուբանոչկան», Հայաստանի հավաքականը երկրորդն էր, իսկ «Յունոստ-ՑՍՊ №4» թիմն զբաղեցրեց երրորդ տեղը:

 

Որոշվեցին նաև մրցաշարի լավագույն խաղացողները: Լավագույն դարպասապահ – Անի Ներսիսյան (Հայաստանի հավաքական), լավագույն պաշտպան – Նատալյա Սոլոդսկայա («Կուբանոչկա»), լավագույն կիսապաշտպան- Աննա Սամոյլենկո («Յունոստ-ՑՍՊ №4»), լավագույն հարձակվող – Ելիզավետա Մոնակո («Կուբանոչկա»), մրցաշարի լավագույն խաղացող-Օլգա Օսիպյան (Հայաստանի հավաքական): Բոլոր աղջիկներն ստացան նվերներ, պատվոգրեր և գավաթներ: ՀՖՖ-ն իր կողմից սահմանել էր «հանդիսատեսի համակրանքի մրցանակ», որոնք բաժին հասան «Կուբանոչկա» թիմի խաղացողներ Անաստասիա Մարտինենկոյին և Վիկտորիա Դետկինան:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 7 14
2. Լոռի ՖԱ 7 13
3. Արարատ 7 13
4. Ալաշկերտ 8 12
5. Արարատ-Արմենիա 6 11
6. Նոա 8 11
7. Վան 7 7
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 7 2