Նորություններ

-
Տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հրապարակում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: (Պլատինին խոսում է հայերեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ)
25.12.201311:18
Տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը հրապարակում է ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին: (Պլատինին խոսում է հայերեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դեկտեմբերի 24-ին տեղի ունեցավ «ՀՖՖ մրցանակաբաշխություն 2013»-ը, որի ընթացքում հայտնի դարձան «Տարվա լավագույն մարզչի» եւ «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անունները:

 

Արդեն հայտնի է, որ քվեարկության արդյունքներով 2013թ. տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի եւ գերմանական «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

 

Մրցանակաբաշխության երեկոյի ամենամեծ անակնկալը բոլոր մասնակիցների, այդ թվում եւ Հենրիխ Մխիթարյանի համար 2013թ. «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» անվան հրապարակումն էր ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիի կողմից:

 

Հատուկ տեսաուղերձի ընթացքում ՈՒԵՖԱ-ի նախագահը բացում է փակ ծրարը եւ հայերենով հայտարարում է 2013թ. տարվա լավագույն ֆուտբոլիստի անունը:

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Արարատ-Արմենիա 10 28
2. Արարատ 10 19
3. Փյունիկ 10 18
4. Սևան 10 16
5. Նոա 9 14
6. ՈՒրարտու 9 13
7. Վան 10 9
8. Նորավանք 10 8
9. Ալաշկերտ 8 6
10. ԲԿՄԱ 10 3