Նորություններ

-
Մեկնարկեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացը
26.05.201414:25
Մեկնարկեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի դասընթացը

Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում մեկնարկեց ՀՖՖ մարզչական Բ արտոնագրի 3-րդ խմբի դասընթացը: ՀՖՖ Գործկոմի կողմից մարզչական կրթության կանոնակարգի հաստատումից հետո փոխվել են դասընթացի բովանդակությունը և մասնակիցների առավելագույն քանակը: Ուսանողները այսօրվանից սկսած կմասնակցեն 27 օր տևողությամբ դասընթացին և քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում կստանան ՀՖՖ մարզչական Բ արտոնագիր: Նոր համակարգով անցկացվող դասընթացի հերթական փուլը կղեկավարի ՀՖՖ հրահանգիչ, Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ում կօգնեն ՀՖՖ հրահանգիչներ Մամիկոն Ղարիբջանյանը, Աշոտ Բարսեղյանը և ՀՖՖ դարպասապահների մարզիչների հրահանգիչ Հայկ Կիրակոսյանը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 22 41
2. Արարատ-Արմենիա 21 37
3. Ալաշկերտ 20 37
4. Արարատ 20 36
5. ՈՒրարտու 21 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 22 22
9. Շիրակ 22 13