Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել ԱՄԷ-ի հետ հանդիպմանը
26.05.201423:49
Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել ԱՄԷ-ի հետ հանդիպմանը

Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է նախապատրաստվել ԱՄԷ-ի հավաքականի հետ ընկերական հանդիպմանը: Մայիսի 26-ին թիմն անցկացրեց նախախաղային մարզումը՝ Բեռնար Շալանդի գլխավորությամբ: Մարզման ընթացքում մեր ֆուտբոլիստները կատարեցին ֆիզիկական ընդհանուր պատրաստականության և խաղի մարտավարության հետ կապված մի շարք վարժություններ:

 

Հիշեցնենք որ, ԱՄԷ-Հայաստան ընկերական հանդիպումը կկայանա մայիսի 27-ին՝ ժամը 21:00-ին, Ժնևի «Ֆոնտենետ» մարզադաշտում:

Մայիսի 28-ին Հայաստանի ազգային հավաքականը կուղևորվի Կրանս-Մոնտանա, որտեղ կտեղակայվի «Կրանսամբասադոր» հյուրանոցում: Նույն օրը՝ ժամը 19:00-ին, Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի մարզում:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Նոա 22 41
2. Արարատ-Արմենիա 21 37
3. Ալաշկերտ 20 37
4. Արարատ 20 36
5. ՈՒրարտու 21 32
6. Վան 22 25
7. Լոռի ՖԱ 24 23
8. Փյունիկ 22 22
9. Շիրակ 22 13