// Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մարզական հավաք

Նորություններ

-
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մարզական հավաք
30.05.201415:58
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց մարզական հավաք

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մայիսի 26-ից մարզական հավաք էր անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հավաքին մասնակցում էին միայն Հայաստանի առաջնության մասնակից ֆուտբոլիստները՝ «Թալ Գրիգ», «Պոլիտեխնիկ», «Գյումրի» և «Հրազդան» ակումբներից: Այսօր՝ մարզական հավաքի վերջին օրը, ֆուտբոլիստներն անցկացրեցին նաև երկկողմանի հանդիպում: Դրա ավարտից հետո ՀՖՖ պաշտոնական կայքը կարճ հարցազրույցներ ունեցավ ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի երկու ֆուտբոլիստների՝ Արման Սահակյանի  և Գրիգոր Կապուկրանյանի հետ:

 

Արման Սահակյան. «Տպավորությունները հավաքից շատ լավն են: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ստեղծել է բոլոր պայմանները՝ նորմալ մարզվելու և խաղալու համար: Մեր նպատակը, ինչպես ամեն տարի, գոնե մեկ փուլ անցնելն է: Հավաքվել են բավականին խոստումնալից երիտասարդներ, որոնց հետ կարելի է մեծ հույսեր կապել: Մենք՝ փորձառուներս, ամեն ինչ կանենք նրանց օգնելու համար: Փորձի և երիտասարդության համաձուլվածքը պետք է որ լավ արդյունք տա»:

 

Գրիգոր Կապուկրանյան. «Հավաքը շատ լավ անցավ, նոր խաղացողները շատ էին, բայց նրանք միանգամից մերվեցին կոլեկտիվին: Այս հավաքը նրանց համար լավ առիթ էր, քանի որ հավաքականում խաղալը լրիվ այլ մակարդակ է: Համոզված եմ, որ երիտասարդ խաղացողները վստահություն ձեռք կբերեն՝ մարզվելով ավելի փորձառու տղաների կողքին: Կան հեռանկարային խաղացողներ, որոնք կարող են օգտակար լինել հավաքականին»:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. ՈՒրարտու 6 13
2. Արարատ 5 9
3. Ալաշկերտ 6 9
4. Վան 6 9
5. Լոռի ՖԱ 6 9
6. Արարատ-Արմենիա 5 8
7. Նոա 4 7
8. Գանձասար-Կապան 7 7
9. Փյունիկ 6 5
10. Շիրակ 5 2