Նորություններ

-
«ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2014» մրցաշարում հաղթեց Նոր կյանք դպրոցի թիմը (տեսանյութ)
08.06.201414:25
«ՀՖՖ/Կոկա-Կոլա գավաթ 2014» մրցաշարում հաղթեց Նոր կյանք դպրոցի թիմը (տեսանյութ)

Այսօր «Բանանց» ակումբի մարզադաշտում տեղի ունեցան Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2014» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի առաջնության վճռորոշ հանդիպումները:


Մրցաշարի եզրափակիչ օրվա ծրագիրը բացեցին Գյումրու 27 դպրոցի և Չարենցավանի 6-րդ դպրոցի թիմերը: 3-րդ տեղի համար խաղում Գյումրու թիմը հաղթեց 2:1 հաշվով:

 

Եզրափակիչ խաղում հանդիպեցին Նոր կյանքի դպրոցի և Կապանի թիվ 3 դպրոցի թիմերը: «Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2014» միջնակարգ դպրոցների ֆուտբոլի գավաթը շահեց Նոր կյանքի դպրոցի թիմը, որը եզրափակչում հաղթեց 4:2 հաշվով:

 

Առաջին, երկրորդ, երրորդ և չորրորդ տեղերը գրաված թիմերի ֆուտբոլիստները Կոկա-Կոլա ընկերության կողմից ստացան արժեքավոր նվերներ՝ սմարթֆոններ, MP3 նվագարկիչներ և գնդակներ: Մրցանակակիրներին պարգևատրեցին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը, Գևորգ Կասպարովը, Ալեքս Էնրիկե դա Սիլվան, Արսեն Բեգլարյանը, Ռումյան Հովսեփյանը, Գագիկ Դաղբաշյանը և Արթուր Միրանյանը:

Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիա/Կոկա-Կոլա գավաթ 2014» ֆուտբոլի գավաթը Նոր կյանք դպրոցի թիմին հանձնեցին Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը և Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա (Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա) ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը:

 

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Էրիկ Աթայանը Կապանի երրորդ դպրոցի թիմից, իսկ լավագույն ֆուտբոլիստուհի՝ Ռոզա Գասպարյանը՝ Նոր կյանք դպրոցի թիմից: Նրանք պարգևատրվեցին Հայաստանի ազգային հավաքականի խաղացողների ստորագրություններով գնդակներով: Ավելացնենք, որ մրցաշարի կազմակերպմանը մեծապես նպաստեց նաև www.dasaran.am կայքը, որը մանրակրկիտ կերպով լուսաբանեց մրցաշարի ընթացքը, ինչպես նաև նվերներ հանձնեց առաջին տեղ զբաղեցրած թիմի խաղացողներին:

 

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 24 46
2. Նոա 24 41
3. ՈՒրարտու 24 41
4. Արարատ 24 40
5. Արարատ-Արմենիա 24 38
6. Վան 24 31
7. Փյունիկ 24 25
8. Լոռի ՖԱ 24 23
9. Շիրակ 24 13