Նորություններ

-
Live your goals-ի հերթական փուլը՝ Ալավերդիում
25.08.201414:18
Live your goals-ի հերթական փուլը՝ Ալավերդիում

Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 12-ին Հանքավանում մեկնարկել էր կանանց ֆուտբոլի միջոցառումների շարք ՖԻՖԱ-ի Live your goals ծրագրի շրջանակներում: Live your goals-ը ՖԻՖԱ-ի կողմից իրականացվող ծրագիր է, որի նպատակն է զարգացնել և մասսայականացնել կանանց ֆուտբոլը, ավելացնել կանանց և աղջիկների ներգրավվածությունը ֆուտբոլում, ձևավորել հնարավորինս լավ պայմաններ ֆուտբոլ խաղալու համար: Նախագծի հերթական փուլերից մեկը տեղի ունեցավ օգոստոսի 22-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Միջոցառմանը մասնակցում էին 68 աղջիկներ մարզի դպրոցներից: ՀՖՖ հրահանգիչների ղեկավարությամբ մասնակիցները մոտ մեկ ժամվա ընթացքում կատարեցին ֆուտբոլային վարժություններ և անցկացրեցին ֆուտբոլային փոքր խաղեր: Մարզահագուստը, գնդակները և ֆուտբոլային այլ պարագաները տրամադրվել էին ՖԻՖԱ-ի կողմից:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Սևան 0 0
2. ԲԿՄԱ 0 0
3. ՈՒրարտու 0 0
4. Նորավանք 0 0
5. Նոա 0 0
6. Վան 0 0
7. Արարատ 0 0
8. Փյունիկ 0 0
9. Արարատ-Արմենիա 0 0
10. Ալաշկերտ 0 0