Նորություններ

-
Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը՝ հոկտեմբերի 10-ին
03.10.201417:42
Հայաստանի ազգային հավաքականի «բաց» մարզումը՝ հոկտեմբերի 10-ին

Հոկտեմբերի 11-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի Եվրո-2016-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը՝ հյուրընկալելով Սերբիայի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին տեղի կունենա Հայաստան-Ֆրանսիա ընկերական հանդիպումը: Այդ հանդիպումներին նախապատրաստվելու համար Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 6-ից 14-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նախապատրաստական ծրագիրը: Հոկտեմբերի 6-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի վերականգնողական մարզում: Հոկտեմբերի 7-ին և 8-ին մեր ընտրանին կանցկացնի երկուական մարզում, իսկ հոկտեմբերի 9-ին՝ մեկ մարզում: Հոկտեմբերի 10-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի երկու մարզում: Դրանցից մեկը տեղի կունենա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կսկսվի ժամը 19:30-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն ԶԼՄ-ների հավատարմագրված ներկայացուցիչների համար: Նույն օրը՝ հոկտեմբերի 10-ին՝ ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը:

VBET Հայաստանի Պրեմիեր Լիգա

N Թիմեր Խ Մ
1. Ալաշկերտ 9 15
2. Արարատ-Արմենիա 7 14
3. Արարատ 8 14
4. ՈՒրարտու 8 14
5. Լոռի ՖԱ 8 13
6. Նոա 9 12
7. Վան 8 10
8. Փյունիկ 7 4
9. Շիրակ 8 2